Լրահոս

Նախկին, ներկա ինչ պաշտոնյաների անուններ են շրջանառվում հայ երեխաների ապօրինի որդեգրման դեպքերով

Նախկին, ներկա ինչ պաշտոնյաների անուններ են շրջանառվում հայ երեխաների ապօրինի որդեգրման դեպքերով

ԱԱԾ-ն այսօր մի սարսափելի հաղորդագրություն է տարածել։ Ըստ այդմ՝ մինչ օրեր շարունակ օրենսդիրները խորհրդարանում վիճում են նույնասեռականներից կողմից երեխա որդեգրելու հնարավոր դեպքերը արգելելու մասին, մեր քթի տակ փաստորեն տեւական ժամանակ օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքեր են գրանցվել։

ArmDaily.am-ի տեղեկություններով՝ այս գործը բավականին բազմաշերտ է, դրանով մի շարք նախկին եւ ներկա պաշտոնյաներ են անցնելու։

Մասնավորապես՝ որդեգրման հանձնաժողովը Արդարադատության նախարարության ենթակայության տակ է, այն բազմաթիվ անդամներ ունի։ ՀՀ օրենսդրությունը նախապատվությունը տալիս է ՀՀ քաղաքացի ծնողներին, օրենքը նման անհրաժեշտություն սահմանեց, երբ 2003-2004թթ դեպք եղավ օտարերկրացի լեսբուհի զույգի կողմից ՀՀ-ից հաշմանադամություն ունեցող երեխայի որդեգրման, երեխայի մի ձեռքը չկար, իսկ օտարերկրացիները հիմնականում որդեգրում են ինչ-որ խնդիրներ ունեցող երեխաներ։

Նկատենք նաեւ, որ ՀՀ օրենքը չունի վերահսկման մեխանիզմ արտասահմանում։ ԱԱԾ-ի բացահայտած դեպքով առնվազն հարցաքննությունների են կանչվելու ոչ միայն որդեգրման հանձնաժողովի անդամները, այլեւ այս դեպքին առնչվող այլ անձինք։ Ընդ որում՝ բազմաթիվ ներկա, նախկին երեւելի պաշտոնյաներ կարգավիճակ են ստանալու գործի շրջանակներում։ Մեր տեղեկություններով՝ այս գործի շրջանակներում հնարավոր է կարգավիճակ ստանա ոստիկանության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ Նելլի Դուրյանը։

Փորձեցինք այս տեղեկությունները ճշտել Նելլի Դուրյանից, ով ասաց, որ բոլոր հարցերը ուղղենք քննություն իրականացնող մարմնին։ Նրանից բացի՝ գործի շրջանակներում հնարավոր է կարգավիճակ ստանան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի, սոցապնախարարության ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության երեխաների հիմնահարցերի բաժնի այդ ժամանակվա պետերը, նախկին փոխնախարարներ, Մարգարյան եւ Հանրապետական հիվանդանոցների ղեկավար անձնակազմից անձինք։ Չի բացառվում, որ բացահայտումների այս շղթան հասնի ընդհուպ նախարար, տեղակալներ, իհարկե, ոմանք ջրից չոր դուրս կգան, քանի որ իրենց ստորագրությունը չկա այս դեպքերով փաստաթղթերի տակ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում:

Մեկնաբանություններ