Լրահոս

Նարիլատա. բույս, որը կնոջ մարմնի տեսք ունի (լուսանկարներ)

Նարիլատա. բույս, որը կնոջ մարմնի տեսք ունի (լուսանկարներ)

Բնությունը մեզ միշտ էլ զարմացնում է, սակայն լինում են դեպքեր, երբ բնությունն այնպիսի գլուխգործոցներ է ստեղծում, որոնց կնախանձեն նույնիսկ աշխարհի ամենահանճարեղ նկարիչներն ու քանդակագործերը: 

Հերթական գլուխգործոցը Նարիլատա (Narilatha) անունով բույսն է, որի գոյության մասին մինչ օրս վիճում են շատերը: 

Եթե  Նարիլատան իրականում գոյություն ունի, ապա հստակ կարող ենք արձանագրել, որ այն մեր մոլորակի ամենատարօրինակ ու զարմանալի բույսն է: Բանն այն է, որ այդ ծառի ծաղիկները շատ անսովոր տեսք ունեն, դրանք նման են մերկ կնոջ արձանի: 

Ծաղիկներն աճում են երկար ճյուղերի վրա, ծաղկի գլխիկից ձևավորվում է ծաղիկ-արձանի «գլխարկը»: Ծաղիկն ունի գեղեցիկ բաց կանաչ գույն: Կարելի է մանրամասնորեն տեսնել ծաղիկ-արձանի ամեն մի դիմագիծ, ինչը  հուշում է, որ կնոջ դիմագծերն ավելի շատ ասիական են, քան եվրոպական:  Ծաղկի մանրուքների ճշգրտությունն ուղղակի ապշեցնում է: Ծաղիկ-արձանն ունի երկար մազեր, իսկ ձեռքերի ու ոտքերի վրա հստակ երևում են մատները: 

Թե որտեղ է այդ տարօրինակ բույսն աճում՝ հակասական տեսակետներ են պտտվում: Որոշ աղբյուրներ պնդում են, որ դրա հայրենիքը Հիմալայներն են, մյուսները խորհուրդ են տալիս ծառը  փնտրել Շրի Լանկայում: Կարծիք կա նաև, որ այս բույսը  ծաղկում է  20 տարին մեկ անգամ: 

Բուդդայական միֆալոգիայի համաձայն, այս ծառը ստեղծել է  Հինդրա անունով աստվածը, որը շատ է սիրել իր կնոջը և սարսափելի խանդել է, երբ կինը գնացել  է անտառ ուտելիք հայթայթելու: Իսկ այդ ժամանակ անտառներում բնակություն էին հաստատել ճգնավորները, որոնց համար գեղեցիկ  երիտասարդ կնոջ հայտնվելը իսկական տոն էր:

Որպեսզի կնոջը պաշտպանի անհամեստ հայացքներից, Հինդրա աստվածը ստեղծում է ծառ, որի  պտուղները կնոջ մարմնի տեսք ունեին:Այդ պտուղներն այնքան գայթակղիչ էին, որ դրանք օգտագործում էին ճգնավորների հոգևոր ամրությունը ստուգելու համար: Եթե ճգնավորը կարողանում էր անտեսել  այդ պտուղները և հենց այդ ծառի տակ մեդիտացիա անել, համարվում էր, որ նա հասել է  հոգևոր ամենաբարձր աստիճանին: 

Դե ինչ, հետաքրքրեց ձեզ այս ծառը, դե ուրեմն դուք էլ շատ հետաքրքրասերների նման փորձեք գտնել, թե մոլորակի որ հատվածում է աճում այս յուրօրինակ ծառը: 

Մեկնաբանություններ