Լրահոս

Նարյան-Մարի մանկապարտեզում տղամարդը դանակի մի քանի հարվածով սպանել է 6-ամյա երեխայի (տեսանյութ)

Նարյան-Մարի մանկապարտեզում տղամարդը դանակի մի քանի հարվածով սպանել է 6-ամյա երեխայի (տեսանյութ)

Նարյան-Մար քաղաքի բնակիչը բերման է ենթարկվել 6-ամյա երեխայի սպանության կասկածանքով: Այս մասին հայտնում են ՌԴ քննչական կոմիտեից:

Դեպքը տեղի է ունեցել «Հեքիաթ» մանկապարտեզում: Տղամարդը դանակի մի քանի հարված է հասցրել երեխային: Երեխան տեղում մահացել է:

36-ամյա կասկածյալն անմիջապես ձերբակալվել է: Նշվում է, որ նա եղել է ալկոհոլի ազդեցության տակ, նա նաև հաշվառված է եղել նարկոդիսպանսերում:

Տղամարդը ոստիկանությանը հայտնել է, որ նրան ձայները ասել են, եթե սպանի երեխայի, որպես պարգևատրում կստանա անմահություն, կապրի՝ «հարուստ ու երջանիկ»:
Քրեական գործ է հարուցվել անչափահասի սպանության փաստի առթիվ։

Քրեական գործ է հարուցվել նաև մանկապարտեզի աշխատակիցների և պահակների անփութության և ծառայությունների մատուցման ոչ բավարար լինելու փաստի կապակցությամբ։

Մեկնաբանություններ