Լրահոս

Նիդերլանդներում արդեն 10 տարի է ուսանողներին առաջարկում են պառկել գերեզմանի մեջ. ահա թե ինչու

Նիդերլանդներում արդեն  10 տարի է ուսանողներին առաջարկում են պառկել գերեզմանի մեջ.  ահա թե ինչու

Նիդերլանդների համալսարաններից մեկի  տարածքում գերեզման են փորել ուսանողների համար:

Գերեզմանը նախատեսված է  որպեսզի ուսանողները պառկեն այնտեղ և մտածեն մահվան մասին:

Համալսարանի ղեկավարությունը ուսանողներին առաջարկում է գրանցվել սեանսների համար, իսկ սեանսները տևում են կես ժամից մինչև 3 ժամ:

Գերեզմանը գտնվում է եկեղեցու հարևանությամբ:

Սեանսի ժամանակ արգելվում է վերցնել հեռախոս կամ կապի որևէ այլ միջոց: Այդ ամենն արվում է նրա համար, որ ուսանողները աբողջովին ընկղմվեն մահվան տիրույթ և կատարյալ լռության մեջ սկսեն մտածել դրա մասին:

Գերեզմանը արդեն  10 տարի է  կա համալսարանի տարածքում: Միայն այս տարի գերեզման մտել են 15 ուսանող, իսկ  30 ուսանող էլ հերթագրված են:

Մեկնաբանություններ