Լրահոս

Նիդերլանդներում օրական ոչնչացնում են 1 մլն ծաղիկ. ծաղիկներ գնիր, ոչ թե զուգարանի թուղթ (տեսանյութ)

Նիդերլանդներում օրական ոչնչացնում են 1 մլն ծաղիկ. ծաղիկներ գնիր, ոչ թե զուգարանի թուղթ (տեսանյութ)

Նիդերլանդներում կորոնավիրուսի պատճառով  մարդիկ այլևս ծաղիկներ չեն գնում։ Ծաղկի վաճառքը հասել է զրոյի, իսկ հայտնի Քեքենհոֆ ծաղիկների թագավորական զբոսայգին  փակվել է։ 

Մասնագետները  վստահեցնում են, որ 100 տարվա մեջ առաջին անգամ ծաղկի շուկան նման իրավիճակում հայտնվել։ 

Ծաղկի վաճառքն այն աստիճան է ընկել, որ վաճառողներ ստիպված  միլիոններով ոչնչացնում  են ծաղիկները։  

Ծաղկի սոխուկներ արտադրող հանրահայտ  թագավորական ասոցիացիան քարոզարշավ է սկսել հետևյալ սլոգանով՝ «Ծաղիկներ գնիր, ոչ թե զուգարանի թուղթ»։ Ասոցիացիան հույս ունի, որ նման կերպ կկարողանա օգնել արտադրողներին։

Իսկ տեսանյութում երևում է, ինչպես են արդեն փաթեթավորված  ծաղիկները ոչնչացնում։ 


 

Մեկնաբանություններ