Լրահոս

Նիհար ամուսինը խնամում է 300 կգ քաշով կնոջը և ամեն ինչ անում է, որ կինը չնիհարի (տեսանյութ)

Նիհար ամուսինը խնամում է 300 կգ քաշով կնոջը և ամեն ինչ անում է, որ կինը չնիհարի (տեսանյութ)

157 սմ հասակ ունեցող Բեթթին միշտ էլ թմբլիկ է եղել։   Երբ դեռ փոքր էր,  աղջկա թմբլիկ թշերը հաճույքով էին քաշքշում և նրան թմբլիկ սիրունիկ համարում։ Բայց դե տարիների ընթացքում թմբլիկ թշերը նրան գեղեցկություն չբերեցին։

Բեթթի մանկական գիրությունը մնաց նրա հետ և ավելին՝ դրան ավելացավ նաև պատանեկան գիրությունը։ 

Ջոշի հետ Բեթթին ծանոթացավ, երբ 200 կգ էր կշռում։ Ի զարմանս բոլորի, կնոջ գիրությունը տղային ամենևին չվանեց և նրանք ամուսնացան։ 

Ամուսնությունից հետո Բեթթի քաշը գնալով ավելացավ՝ դառնալով 300 կգ։ Բնականաբար նրանք բժշկի դիմեցին։ Բժիշկներն իրենց հերթին տարբեր դիետաներ նշանակեցին՝ վստահեցնելով, որ  դիետաներից հետո քաշը համեմատաբար կնվազի։ Բայց այստեղ կար մեկ կարևոր հանգամանք։

Քանի որ Ջոշը Բեթթի կյանքում միակ մարդն է, ով խնամում և հոգ է տանում կնոջ մասին, նա էլ  Բեթթի համար ճաշեր պատրաստողն է։ 

Ջոշը սակայն չի շտապում  նվազեցնել Բեթթիի ճաշերի կալորիաները։ Նա չի էլ թաքցնում, որ  չի ուզում իր կինը նիհարի, քանի որ նիհարելու դեպքում Բեթթին գուցե  և ամուսնու կարիքը չունենա։  Բժիշկները մտավախություն ունեն, որ ամուսնու հիվանդանգին մտքերը ի վերջո Բեթթիի առողջությանը անդառնալի վնաս կհասցնեն։ Նրանք խորհուրդ են տվել Ջոշին դիմել հոգեբանի, գուցե մասնագետը կարողանա բացատրել ամուսնուն թե ինչ վտանգավոր խաղ է խաղում կնոջ  կյանքի հետ։ 

Իսկ Բեթթին  իրեն երջանիկ է զգում, քանի որ չի հրաժարվում իր սիրելի ուտեստներից, իսկ խնամող ու հոգ տանող էլ ունի։ 


 

Մեկնաբանություններ