Լրահոս

Նիկոլ Փաշինյան, եթե դու այդքան դուխով տղա ես, էն որ ճակատիդ մեխած նստում, ելույթներ ես ունենում, հլը Դու կարո՞ղ ես Երեւանի ցանկացած կետում առանց թիկնազորի ման գալ. Գեւորգ Պետրոսյան

Նիկոլ Փաշինյան, եթե դու այդքան դուխով տղա ես, էն որ ճակատիդ մեխած նստում, ելույթներ ես ունենում, հլը Դու կարո՞ղ ես Երեւանի ցանկացած կետում առանց թիկնազորի ման գալ. Գեւորգ Պետրոսյան

Օդում կախված լուրերի համաձայն, տա Աստված սուտ լինի, ռազմագերիներին պատրաստվում են ուղարկել Իսրայել, որպեսզի փոխպատվաստումներ անեն, օրգաններ հանեն, հասկանո՞ւմ եք ինչ է կատարվում,- այսօր տեղի ունեցած ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը։

«Հիմա ես իրեն հարց եմ տալիս․ Նիկոլ Փաշինյանի ի՞նչ քայլեր ես անում, որ ռազմագերիները վերադարձվեն»,- ասաց Գ.Պետրոսյանը եւ ավելացրեց. «Նիկոլ Փաշինյան, եթե դու այդքան դուխով տղա ես, էն որ ճակատիդ մեխած նստում, ելույթներ ես ունենում, հլը Դու կարո՞ղ ես Երեւանի ցանկացած կետում առանց թիկնազորի ման գալ, գիտես՝ քեզ ինչ կանեն, եւ ճիշտ կանեն, որովհետեւ Դու գլխակեր ես, Դու կերար 5000-ից ավելի երեխու գլուխ, մոտ 10 000 -ի հաշմանդամություն պատճառեցիր, էլ չեմ ասում, որ մեր հայրենիքը զիջեցիր թշնամուն։ Եվ այդքանից հետո ոչ միայն հրաժարական չի տալիս, այլեւ ինչ-որ կադրային փոփոխություններ է անում»։

Պատգամավորն արձանագրեց, որ իրավիճակն այնքան վատ է, որ Ալիեւը, ում ամբողջ աշխարհում ծաղրում են իր ընտանիքի կերպարի համար, հիմա ծիծաղում Նիկոլ Փաշինյանի վրա։

«Փաշինյան, Ալիեւը քո վրա ծիծաղում է, երգ են նույնիսկ հորինել, անգամ խոսում են, որ նախաձեռնություն կա, որ Նիկոլ Փաշինյանին ճանաչեն Ադրբեջանի հերոս, Դու այս պայմաններում ի՞նչ ես գնալու բանակցել, ընկեր։ Էսքանից հետո ոնց կարող ես գնալ, բանակցել, եթե շատ փոքր արժանապատվություն մնացել է մեջդ, հրաժարական տուր, ամոթ է, Դու ուզում ես երկրորդ «Մարտի 1» անել, նա պատրաստ է իր իշխանությունը պահելու համար մարդկանց գլուխները թռցնել»,- նշեց նա։

Մեկնաբանություններ