Լրահոս

Նիկոլ Փաշինյանն ապացուցել է, որ ինքն ապիկար է, անգրագետ է՝ բառիս ամենալայն իմաստով. Կարեն Քոչարյան

Նիկոլ Փաշինյանն ապացուցել է, որ ինքն ապիկար է, անգրագետ է՝ բառիս ամենալայն իմաստով. Կարեն Քոչարյան

Պետական ապարատը դրած է «խալատոյի» վրա, իներցիայով ինչ-որ բաներ են անում, աշխատանք չի արվում, պետությունը որևէ քայլ առաջ չի գնում որևէ ոլորտում, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։

«Չկա մի ոլորտ, որտեղ կես քայլ առաջխաղացում լինի։ Տնտեսությունում, անվտանգության ոլորտում աղետալի վիճակ է, նույն վիճակն է նաև արտաքին քաղաքականության ոլորտում», - ասաց Կարեն Քոչարյանը։

Անդրադառնալով ընդդիմության ակցիաներին՝ նա նշեց, թե այնպես չէ, որ հիացած է դրանցով:

«Հայտնի խոսք կա՝ իշխանությունները չեն կարողանում, բայց ընդդիմությունն էլ չի կարողանում։ Այսօր եկել ենք այդ հանգրվանին. ընդդիմությունը միասեռ չէ, շատ մեծ խնդիրներ ունի իր մեջ, խառնված են տարբեր հետաքրքրություններ։ Պարզ է, որ այսօր ոչ միայն ընդդիմության, այլ հասարակության խնդիրը պետք է լինի այն, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող և չպետք է մնա ՀՀ ղեկավար։ Թե ով կլինի՝ էական չէ, էականն այն է, որ Նիկոլ Փաշինյանով կործանվում ենք։ Նիկոլ Փաշինյանն ապացուցել է, որ ինքն ապիկար է, անգրագետ է բառիս ամենալայն իմաստով։ Ինձ թվում էր՝ ինքը կիսագրագետ է, բայց ինքն անգրագետ է բոլոր ոլորտներում։ Եթե մարդը, երկուսուկես տարի վարչապետ աշխատելով, մինչև հիմա խոսում է, որ տնտեսությունը ՀԴՄ-ի վրա է հիմնված, ինքը անգրագետ է։ Սրանք այնքան չտես են, որ իրենց թվում է՝ սովորելն ամոթ է։ Իրենց տգիտությունից և կիսագրագիտությունից է գալիս իրենց և արդեն բոլորիս դժբախտությունը», - ասաց Կարեն Քոչարյանը։

Մեկնաբանություններ