Լրահոս

Նիկոլ Փաշինյանը երեկ կրկին ստե՞ց. Երբ են իրականում ՍՈւ30ՍՄ ինքնաթիռները եկել Հայաստան

Նիկոլ Փաշինյանը երեկ կրկին ստե՞ց. Երբ են իրականում ՍՈւ30ՍՄ ինքնաթիռները եկել Հայաստան

Էս մարդն առանց ստելու չի կարողանում ապրի։

խորհրդարանում Նիկոլը կրկին ստեց, ասելով որ ՍՈւ30ՍՄ ինքնաթիռները Հայաստան են եկել 2020թ. մայիսին։ Համացանցի բոլոր պաշտոնական և ոչ պաշտոնական լրատվամիջոցները, տեսանյութերով ապացուցում են, որ ՍՈւ30ՍՄ-ները Հայաստան են եկել 2019թ. դեկտեմբերի վերջին։

Մինչ պատերազմը՝ Նիկոլն ուներ ուղիղ ինը ամիս ժամանակ հրթիռներ ձեռքբերելու և Հայաստան տեղափոխելու համար։ Դա չի արվել։

Իսկ նա ստելով փորձում է արդարանալ, որ իբրև ժամանակը կարճ էր,դրա համար հրթիռներ չեն գնել։

Իսկ այդ ո՞վ է որոշել, որ հրթիռները կարելի է ձեռք բերել ինքնաթիռները բերելուց հետո, հատկապես, որ դրանց ձեռքներման աղբյուրները տարբեր են։ Սովորաբար, որևէ տիպի սպառազինություն ձեռքբերողը միաժամանակ լուծում է նաև անհրաժեշտ զինամթերքի գնման հարցը։

27.12.2019թ.

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյան

Մեկնաբանություններ