Լրահոս

Ինչ եկել եմ պпստերից, բոլորն ուզում են տեսնել ինձ։ Եվ բոլորին հետաքրքրում է 2 հարց ՝ ինչու՞ պшրտվեցինք, հնարավոր է՞ր արդյոք չպшրտվել. Պատասխանեմ… Սամվել Խաչատրյան

Ինչ եկել եմ պпստերից, բոլորն ուզում են տեսնել ինձ։ Եվ բոլորին հետաքրքրում է 2 հարց ՝ ինչու՞ պшրտվեցինք, հնարավոր է՞ր արդյոք չպшրտվել. Պատասխանեմ… Սամվել Խաչատրյան

Սամվել Խաչատրյանը գրել է.
Ինչ եկել եմ Երևան , բոլորն անխտիր ուզում են ինձ տեսնել, զրուցել , խորհրդակցել։ Եվ բոլորին հետաքրքրում է միայն 2 հարց ՝
Ա․ Ինչու՞ պարտվեցինք Բ․ Հնարավոր է՞ր արդյոք չպարտվել ։ Երկար մտածելուց հետո ինքս գոնե ինձ համար գտել եմ էդ հարցերի պատասխանը՝ հիմնվելով տեսածիս,

վերապրածիս ու ականատեսների պատմածների հիման վրա։ Ինքս մш րտական գործողությունների մեջ եմ եղել ներգրավված սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 20-ը: Ժամանակահատվածն էլ պատահական չեմ նշում ՝ համաձայնագրի ստորագրումից հետո էլ երբեք չի դшդարել պш տերազմը։ Այժմ առաջին հարցի պատասխանը ինձ համար գոնե հստակ կա։

Մինչև դուք կփնտրեք դш վաճաններ, ասեմ որն է ըստ իս պшրտության պատճառը (իհարկե իմ սուբյեկտիվ կարծիքով)։ Մենք պարտվել ենք նախորդիվ երեսուն տարիների ընթացքում, յուրաքանչյուրս և յուրաքանչյուր օր։ Երբ մեր թշնш միները սկսել են գերազանցել մեզ , մենք կերակրվել ենք ԿԻԼԴԻՄՆԵՐՈՎ,

դատարկ հաղթողի սինդրոմով։ Մենք՝ յուրաքանչյուր մեկս մեր ոլորտում пւժեղանալու փոխարեն նախընտրել ենք կոմֆորտ մի անկյուն ստեղծել և լռվել ՝ «ՊԱԴՅԵԶԴԸ մերը չի » սկզբունքով․․․․․․ Մենք պш րտվել ենք յուրաքանչյուր մեկս մեր ոլորտներում ՝ չլինելով ոլորտի լավագույնը , մենք մրցակցել ենք ինքներս մեր հետ, այնինչ մենք պետք է ադրբեջանցի մեր ոլորտի մասնագետներին գերազանցեյինք և մշտապես։ Սպորտում ենք պարտվել , մշակույթում, դիվանագիտությունում, տնտեսության ու պետականաշինության , բանակում ․․․․․․․ չեմ տեսնում մի ոլորտ որտեղ գերшզանցել ենք մեր հակш ռակորդին ․․․․․․ Մենք թույլ ենք․․․․․ և դա մեր հավաքական խնդիրն է։ Մենք զբաղվել ենք ինքնախաբեությամբ՝ ինքնաքննադատությամբ զբաղվելու փոխարեն։

Ու եթե արժանապատվորեն չենք կարողանում գիտակցել այդ իրողությունը , չենք էլ կարող հաղթել վաղվա մш րտում, իսկ այն անխուսափելի է, հավատացեք ․․․․․․․․ Այս պш րտությունը նախորդիվ պարտված տարիների ամփոփումն էր ու մեր կեղտերի ջրի երես դուրս գալն էր ուղղակի։ Այժմ էլ՝ էս պահին էլ շարունակում ենք պարտվել , ուտելով ինքներս մեզ , դш վաճանաորս իրականացնելով։ Կեղեքում ենք մեզ ներքուստ ՝ դш տապարտում առավել մեծ պш րտությունների։ Գոնե ԶԻՆՎՈՐԻն հարգենք , իրենք այսօր զп հվում են այն պատճառով միայն , որ մենք չենք մոբիլիզացվել ու սկսել չափազանց արագ վերակազմավորել մեր առօրյան, չենք ձևակերպել հանուն ինչի ենք ապրել և ապրում, չենք կանգնել զինվորի կողքին խրш մատում, տաքուկ տեղներս նստած տրվում ենք մանիպուլյացիաների և ռեալ աշխատելու տեղը

զբաղված ենք կեղծ օրակարգերով ։ Վաղը ուշ է լինելու , որովհետև այսօր արդեն իսկ բաց ենք թողել ։ Սահման չեք գնում , հասկացանք , մարդ եք ՝ վախենում եք և Ձեր վախն արդարացնելու և տղամարդլամիշ լինելու նպատակով ասում եք ՝ պետությունն ա մեղшվոր։ Էդ ե՞րբ գնացիր հասար սш հման քեզ ասին հետ գնա։ Էդ ե՞րբ զե նք խնդրեցիր , մերժեցին։ Էդ ե՞րբ բահն առած խրш մատ փп րեցիր , ասեցին պետք չի․․․․․․․

Ինքնակազմակերպվել ա անհրաժեշտ , մոբիլիզացնել ու ժերը , չմեղադրել ոչ մեկին , դրա ժամանակը չի։ Ահա և երկրորդ հարցի պատասխանը․․․․․․․․․․․ Հնարավոր էր չպարտվել, եթե․․․․․․ բայց ես ավելի հակված եմ էսօրվանից վաղվա իմ հաղթանակը կերտել ․․․․․․․․ Իսկ Մեզնից շատերին կամենում եմ ԽԵԼՔ, ՈՂՋԱԽՈՀՈՒԹՅՈՒՆ, ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈւՆ

Մեկնաբանություններ