Լրահոս

Նմանվել այլմոլորակայինի. ինչպես է ֆրանսիացին դարձել անճանաչելի ինչ-որ արարած (լուսանկար, տեսանյութ)

Նմանվել այլմոլորակայինի. ինչպես է ֆրանսիացին դարձել անճանաչելի ինչ-որ արարած (լուսանկար, տեսանյութ)

Սովորաբար մարդիկ պլաստիկ վիրահատություններ են անում ուղղելու իրենց մարմնի  թերությունները կամ իրենց սիրելի աստղերին նմանվելու համար, սակայն այս ֆրանսիացին լրիվ այլ բան է որոշել:

Տղամարդը որոշել է նմանվել հրեշավոր այլմոլորակայինի և ամեն ինչ արել է դրան հասնելու համար: 

Մի քանի տարիների ընթացքում նա իր մարմնի վրա փորձել է բոլոր հնարավոր վիրահատությունները և մոդիֆիկացիաները՝ սկսած սովորական պիրսինգից մինչև ամենավտանգավոր պրոցեդուրաները: 

Տղամարդու գլխի վրա ամբողջովին բացակայում է մազածածկույթը, նա դեմքի վրա թողել է միայն մի փոքրիկ մուրուս, որն էլ ներկել է բաց գույն:  Ողջ մարմինը ծածկված է դաջվածքներով, իսկ գլխի մաշկը ամբողջովին սև գույն է դարձրած: Փոփոխել է նաև աչքերը, որոնց սպիտակ հատվածը ներարկված է սև գույնով: 

Գանգի վրա տեղադրված են իմպլանտներ, որոնք անհարթ տեսք են հաղորդում գլխին, և  մի քանի անցքեր, որոնց մեջ տարբեր տեսակի մեխեր ու բոլտեր են տեղադրվել: 

Ֆրանսիացի սև այլմոլորակայինը հրաժարվել է ականջներից, նրա գլխի վրա երևում են միայն լսողական անցքերը:

Ինսթագրամում նա ունի  88 հազարից ավել հետևորդներ և գրանցված է «the_black_alien_» անունով: 

Մի խոսքով համոզվեք ինքներդ, ինչ է ստացվել: 

Դիտեք տեսանյութը՝

Մեկնաբանություններ