Լրահոս

Նոր ճգնաժամը լինելու է քաղաքական

Նոր ճգնաժամը լինելու է քաղաքական

Արմեն Աշոտյանն իր էջում գրել է.

Դեռ երկու ամիս առաջ հրապարակավ առաջարկել եմ, որ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված իրավիճակում ՀՀ կառավարության գործողությունները ուսումնասիրելու նպատակով հրամայական է ստեղծել ԱԺ քննիչ հանձնաժողով, որը պետք է ուսումնսասիրման առարկա դարձնի թե կառավարության գործունեության համարժեքությունը եւ օրինականությունը, թե համավարակի պատրվակով պետական բյուջեից եւ համապատասխան հիմնադրամից կատարած ծախսերը։ Ապրիլին արդեն պարզ էր, որ իրավիճակը հղի է աղետալի հետեւանքներով։ Իսկ այսօր առողջապահական, սոցիալական, տնտեսական ճգնաժամերին տեսանելիորեն գումարվել է կառավարման ճգնաժամը։ Վստահ եմ, որ այսքանով չի սահմանափակվի։ Կառավարության եւ վարչապետի հանցավոր տապալումները անխուսափելիորեն բերում են նոր ճգնաժամին։ Եւ այդ նոր ճգնաժամը լինելու է քաղաքական։

Մեկնաբանություններ