Լրահոս

Նորաձևության գիտակը հայտնել է ամանորյա զգեստի ճիշտ գույնը առնետի տարում

Նորաձևության գիտակը հայտնել է ամանորյա զգեստի ճիշտ գույնը առնետի տարում

Նորաձևության գիտակ, արվեստագետ և հաղորդավար Ալեքսանդր Վասիլյեվը նորաձևության հետևորդներին հայտնել է, թե ինչ գույնի հագուստ պետք է հագնել ամանորյա գիշերը առնետի տարում։

2020 թվականի գույնը համարվում է կապույտը։ Վասիլյեվը կարծում է, որ կանայք պետք է հենց կապույտի երանգների մեջ ընտրեն զգեստները, ինչը շատ շքեղ տեսք կհաղորդի կանանց։ Իսկ ի լրումն զգեստի Վասիլյեվը  խորհուրդ է տալիս ընտրել արծաթագույնի  աքսեսուարներ և փայլեր։

Տղամարդկանց նորաձևության գիտակը խորհուրդ է տալիս ընտրել կապույտ վերնաշապիկ կամ փողկապ/բաբոչկա, որը իդեալական է համադրվում սպիտակ վերնաշապիկի հետ։

Մաղթում ենք ուրախ ամանորյա տոներ։


 

Մեկնաբանություններ