Լրահոս

Նորածիններին ձեռքերով չէին դիպչում, չէին խոսում նրանց ներկայությամբ. պատմության ամենաանսիրտ ու դաժան փորձը նորածինների վրա

Նորածիններին ձեռքերով չէին դիպչում, չէին խոսում նրանց ներկայությամբ. պատմության ամենաանսիրտ ու դաժան փորձը նորածինների վրա

Նորածինների վրա ամենախելահեղ փորձը առաջին անգամ արել է Հռոմեական կայսր Ֆրեդերիկ 2-րդը, ով հայտնի էր գիտության նկատմամբ իր անհագուրդ սիրով:

Նա որոշել էր պարզել, թե ինչ լեզվով էին խոսում առաջին մարդիկ՝ Ադամն ու Եվան: Դա պարզելու համար նա հրամայել էր նորածին երեխաներին խլել մայրերից և  պարզել, թե ինչ լեզվով կսկսեն խոսել երեխաները և ինչ կերպ կպահեն իրենց, եթե նրանց հետ  ոչ ոք չխոսի: Բացի այդ նա հրամայել էր չդիպչել երեխաներին և կերակրելիս կամ հագուստ փոխելիս դայակները հագնում էին հատուկ զգեստներ, որպեսզի նորածին երեխաներին չդիպչի մարմնի ոչ մի հատված: Երևի թե ամենադաժան և ամենաանսիրտ փորձը, որ երբևէ եղել է պատմության մեջ: 

Բայց խելագար կայսեր երազանքը չիրականացավ, նորածինները երբեք էլ չխոսեցին, չարտաբերեցին ոչ մի հնչյուն կամ բառ,  որոշ ժամանակ անց նրանք բոլորն էլ մահացան, թեև ֆիզիկապես առողջ էին:

Մասնագետները ենթադրում են, որ երեխաներ մահացել են սիրո պակասից: Ֆիզիկական շփումն ու կապվածությունը չափազանց կարևոր են երեխաների նորմալ զարգացման համար, ինչպես ասենք ուտելն ու քնելը: 

Մեկնաբանություններ