Լրահոս

Նորից ձյուն, անձրև և ամպրոպ․ եղանակի տեսությունը մինչ( ապրիլի 10-ը

Նորից ձյուն, անձրև և ամպրոպ․ եղանակի տեսությունը մինչ( ապրիլի 10-ը

Առաջիկա օրերին հանրապետության ամբողջ տարածքում տեղումնառատ եղանակը կպահպանվի։

 ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ Հայաստանում ապրիլի 6-ին և 7-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։

ոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ապրիլի 8-ին տեղումները կշարունակվեն՝ լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Քամին կլինի հյուսիսարևելյան՝ 3-8 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 6-ի գիշերը կբարձրանա 5-7 աստիճանով, 7-8-ն աստիճանաբար կնվազի 6-8, իսկ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 10-12 աստիճանով։

Երևանում նույնպես ապրիլի 6-7-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 17 մ/վ։ Մայրաքաղաքում այսօր ցերեկը կգրանցվի +15-ից +17, երեկոյան՝ +13-ից +15 աստիճան։


 

Մեկնաբանություններ