Լրահոս

Նշանակություն չունի՝ ով է վարչապետը, Նիկոլ Փաշինյանը, թե այլ մարդ. Ոստիկանապետը խոսել է Եռաբլուրի միջադեպի մասին

Նշանակություն չունի՝ ով է վարչապետը, Նիկոլ Փաշինյանը, թե այլ մարդ. Ոստիկանապետը խոսել է Եռաբլուրի միջադեպի մասին

Հատված՝ Իրավաբան․net-ի հետ ՀՀ Ոստիկանապետ Վահե Ղազարյանի բացառիկ հարցազրույցից:

Վերջին շրջանում, հատկապես Երևանում, շատ են նկատվում ոստիկանության մեծաթիվ ուժեր, օրինակ վարչապետի տեղաշարժի ժամանակ։ Ըստ որոշ փորձագիտական կարծիքների դրանով տպավորություն է ստեղծվում, որ ոստիկանությունը այդպես խառնվում է քաղաքականության գործընթացներին: Ինչպես կմեկնաբանեք սա:

Երբ ընդդիմությունն էր իշխանությունը, այդ ժամանակ էլ ամեն ինչ անում էինք, որ կոնֆլիկտներ չլինեին, նույնն էլ՝ հիմա։ Նշանակություն չունի՝ ով է վարչապետը, Նիկոլ Փաշինյանը, թե այլ մարդ․ մենք ամեն ինչ անում ենք, որ բախում չլինի, կոնֆլիկտ չլինի։

Օրինակ՝ Եռաբլուրում, գիտե՞ք որքան լարված էինք մենք, եթե հանկարծ մի լուրջ բան լիներ, մի բախում լիներ։ Քարեր, կրակայրիչներ էին նետում։ Մի բան պատահեր, մի կաթիլ արյուն գնար՝ ողջ աշխարհով խայտառակ կլինեինք։ Բոլորը պետք է իրենց չափի մեջ, կոռեկտ պահեն։

Նոյեմբերի 10-ից մինչ օրս, ամեն օր ոստիկանությունից մոտ 600-700 հոգի զբաղված է ներքաղաքական գործընթացներով, չէ որ ակցիաներ, բողոքի ցույցեր, երթեր են անցկացվում։ Մեծ բան էր, որ ոչ մի ծայրահեղ քայլ չեղավ, մի կաթիլ արյուն չթափվեց։

Մեր առաջնային խնդիրը հասարակական կարգը պահելն է ու վերջ։

Ես կողմնակից չեմ, որ համակարգը հաճախակի փոխվի, ցնցումների մեջ ընկնի։ Ոստիկանությունում քաղաքական առումով որևէ հետապնդում չի եղել, որևէ անձի չենք հեռացրել։ Բոլոր դաշտերից էլ մարդիկ կան, մեկի եղբայրն է, մեկի, քույրը, հայրը և այլն։ Ես ասել եմ՝ մենք քաղաքականության մեջ չենք խառնվում, Ֆեյսբուքից էլ դուրս ենք գալիս ու գործով զբաղվում։

Մեկնաբանություններ