Լրահոս

Ո՞ւմ հետ է շփվել կորոնավիրուսով վարակված Էնֆիաջյանը. մանրամասներ

Ո՞ւմ հետ է շփվել կորոնավիրուսով վարակված Էնֆիաջյանը. մանրամասներ

«2 օր շարունակ ջերմելուց հետո որոշեցի թեստ հանձնել պարզվեց կորոնավիրուսով եմ վարակվել։  Թեստը հանձնել եմ երեկ, այսօր արդեն ստացա դրական պատասխան։ Այս պահին տանն եմ և դեռ 14 օր պետք է մեկուսացած մնամ, որի ընթացքում որոշակի ընթացակարգեր պետք է անցնեմ, թոքերս պետք է նկարեն»,- ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասել է ԱԺ ԲՀԿ պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը։

 Էնֆիաջյանը վստահեցրել է, որ ԱԺ-ում ոչ մեկի հետ չի շփվել. «Ես ԱԺ-ում ոչ ոքի հետ չեմ շփվել, իմ աշխատասենյակում ծանոթացել եմ քաղաքացիների նամակներին։ Այս առումով անհոգ եմ և ներքին համոզմունք ունեմ, որ իմ միջոցով կորոնավիրուսը խորհրդարան չի կարող ներթափանցել»,- ասել է, որ ինքը պահպանել է բոլոր կանոնները։ 

Էնֆիաջյանը նախանշաններ ունեցողներին կոչ է արել թեստավորում անցնեն, քանի որ կարծում է, որ բազմաթիվ մարդիկ վարակված են, բայց չեն զգում և գուցե լուրջ չեն վերաբերում դրան։ 

Վահե Էնֆիաջյանի հայտարարությունից հետո համացանցում սկսեցին քննարկել, թե ԱԺ-ում կարող են բազմաթիվ վարակվածներ լինել, այդ թվում` ԱԺ ղեկավար կազմը: 

Մեկնաբանություններ