Լրահոս

Օդանավակայանից Հանրապետության հրապարակ հասնելու համար գերմանացուց պահանջել են 34000 դրամ

Օդանավակայանից Հանրապետության հրապարակ հասնելու համար գերմանացուց պահանջել են 34000 դրամ

Սուրեն Աղասի Մանուկյանը իր ֆեյսբուքյան էջում օդանավակայանի տաքսի ծառայության կտրոն է տեղադրել և գրել.

«Սա կտրոն է, որ տրվել է Հայաստան ժամանած գերմանացի մի քաղաքացու Զվարթնոց օդանավակայանից Մարրիոթ բերելու համար: Ու տաքսիստն էլ ինչ որ պատահական մեքենա չէ, այլ օդանավակայանի պաշտոնական տաքսիներից: Ես վաղուց այդ տաքսիներից չեմ օգտվում, բայց կարծում եմ, սա ոչ թե նախընտրության հարց է, այլ Հարկայինի զբաղվելու թեմա: Նշում եմ ՀՀ Զբոսաշրջության կոմիտե/Tourism Committee of RA-ին, որ փորձենք միասին հասկանալ, ինչ կարելի է անել, քանի որ իմ մոտ լրիվ "իսպանական ամոթ" է, երբ որ դու ոչ մի բանում մեղավոր չես, բայց ուրիշի փոխարեն ահավոր անհարմար ես զգում:

P.S.Ավելացում: Քանի որ այս պատմությունը շատ մեծ արձագանքներ ունեցավ, իսկ ես բոլորիդ պատասխանել ֆիզիկապես չեմ կարող, ընդհանուր պարզաբանեմ:
Այսօր հանդիպել եմ ընկերոջս, ով պատմել է իր գործընկեր գերմանացու հետ պատահածը ու ցույց տվել կտրոնը: Ընկերոջս վստահում եմ 100 տոկոսով: Ի վերջո նաեւ ինչ շահ պետք է ունենամ ես կամ ինքը այդ հարցը բարձրձայնելուց: Կամ ինչ շահ ունի գործերով Հայաստան եկած եւ գնացած գերմանացին, որ մի զրո էլ ավելացնի կտրոնի վրա, ինչպես որոշ մարդիկ գրառումներում կասկածեցին: Ես էլ ընկալել եմ այս իրավիճակը, որպես խայտառակություն մեր երկրի համար ու կիսվել:
Լրագրողներից իմ հետ կապ են հաստատել, տվել եմ ընկերոջս կոնտակտը: Եթե գերմանացին ուզենա խոսել էս թեմայով, ինքը կպատմի, եթե չէ, թող սա լինի ուղղակի իմ վրդովմունքի արտահայտությունը, որ նման բան կարող է լինել:

Նշվեց նաեւ, որ այդ տաքսի ծառայությունն այլեւս չկա: Ուրեմն այդ կտրոններից ինչ որ մեկի մոտ պահպանվել են եւ չգիտես էլ որտեղ ու ոնց կարող են հետագայում օգտագործել:


Միգուցե լրագրողները կկարողանան, ինչ որ բան պարզել: Ես նաեւ հասկանում եմ, որ քիչ հավանական է, որ այդ մարդուն գտնեն, չեմ էլ ունեցել նման նպատակ (դրա համար հանեցի ոստիկանության վրայից թեգը): Ուղղակի մի տեսակ կոչ էր էլի, որ նման բաները չպետք է լինեն մեր երկրում:
Իսկ դրանք, ցավոք լինում են, քանի որ մի քանի հոգի գրառումներում հաստատեցին, որ իրենք էլ են հանդիպել նման դեպքերի»:

Մեկնաբանություններ