Լրահոս

Ողբերգական հանցանք. հայտնաբերվել է 14 մարդու դիակ

Ողբերգական հանցանք. հայտնաբերվել է 14 մարդու դիակ

4 մարդու դիակներ են հայտնաբերվել մեքսիկական Սակատեկաս նահանգում, հայտնում է Reuters-ը: Տեղական իշխանությունների հայտարարության համաձայն, մարդկանց մահվան պատճառը պարզելու համար հետաքննություն է սկսվել: Դիակները հայտնաբերվել են Ֆրեսնիլյո նահանգի խոշորագույն քաղաքներից մեկում: Դիակները փաթաթված են եղել վերմակներով եւ դրված են եղել ճանապարհի եզրին:

Թեեւ Մեքսիկայում հանցագործությունների թիվը զգալիորեն նվազել է՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով, սպանությունների թիվը հասել է ռեկորդային մակարդակի: Ավելի վաղ հաղորդվել էր Մեխիկոյի ոստիկանության պետի դեմ մահափորձի մասին: Հրաձգության հետեւանքով սպանվել էին նրա թիկնապահները, նա ինքը երեք հրազենային վնասվածք էր ստացել:

Մեկնաբանություններ