Լրահոս

Օրենքի ոչ մի խախտում չի եղել, բոլորի միջից ամենախաղաղը հենց ինքն ա եղել. Մանո Գրիգորյանը՝ ամուսնուն բերման ենթարկելու մասին

Օրենքի ոչ մի խախտում չի եղել, բոլորի միջից ամենախաղաղը հենց ինքն ա եղել. Մանո Գրիգորյանը՝ ամուսնուն բերման ենթարկելու մասին

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր ռեստորանների սեփականատերերը, հանդիսավարները, երգիչները ակցիա էին նախատեսել կառավարության շենքի դիմաց, խնդրելով պարետատանը, որպեսզի իրենց գործունեությունը նույնպես թույլատրվի։

ArmDaily.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը հայտնեց, որ 6 անձ «Վարչական իրավախախտումների» մասին օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար բերվել է ոստիկանության Էրեբունու բաժին։բերման ենթարկվածների մեջ էր նաև դերասան Սարգիս Գրիգորյանը։

ArmDaily.am-ի հետ զրույցում Սարգիս Գրիգորյանի կինը՝ Մանո Գրիգորյանը նշեց, որ ամուսնուն արդեն բաց են թողել։

«Օրենքի ոչ մի խախտում չի եղել, բոլորի միջից ամենախաղաղը հենց ինքն ա եղել։ Ուղիղ եթերի մեջ էլ երևում է։ Գիտեմ, որ ինչ-որ տուգանք պետք է լինի, բայց բնականաբար ոչ մի կետ չկա, որով կարող են իրենց մեղադրել։ Սարգիսը գրել է, որ ոչ մի կետի հետ համաձայն չէ։ Կայքերը գրել էին, որ ինչ-որ 50 հազար դրամով տուգանվելու են, բայց մենք ոչ մի բանից տեղյակ չենք»,-նշեց նա։

Հարցին՝ ինչ գործողություններ են պատրաստվում անել, Մանո Գրիգորյանն ասաց, որ պետք է հասկանան նախ, թե ինչի համար են տարել Ոստիկանություն։

Նրա խոսքով՝ Սարգիսի հետ բերման ենթարկված մյուս անձանց նույնպես բաց են թողել։

Մեկնաբանություններ