Լրահոս

Օրիգինալ օծանելիքը կեղծվածից տարբերելու յոթ միջոց

Օրիգինալ օծանելիքը կեղծվածից տարբերելու յոթ միջոց

Մեր օրերում կեղծված կոսմետիկ միջոցներն ամենուր են, իսկ օծանելիքներն այդ ցուցակում առաջին տեղում են։ Իսկ ինչպե՞ս տարբերել կեղծված օծանելիքը օրիգինալից։ Չէ՞ որ երբեմն դա պարզապես անհնար է լինում և կեղծված օծանելիքները նույնիսկ խոշոր խանութներում են հայտնվում՝ օրիգինալի գնով։

Positive-ը յոթ միջոց է ներկայացնում, թե ինչպես տարբերենք կեղծիքն օրիգինալից.

1. Ցելոֆանե շապիկը

Ցելոֆանը, որով փաթաթված է օծանելիքի տուփը, պետք է քիփ լինի տուփի վրա, կարերի մոտ ծալքեր չտա։ Ի դեպ, կարերն էլ չպետք է սոսնձի հետքեր պարունակեն և 5 մմ–ից լայն լինեն։

2. Տուփի ներսի ստվարաթուղթը

Օրիգինալ օծանելիք արտադրողները փաթեթավորման վրա չեն խնայում. որպես կանոն նրանք տուփի մեջ լրացուցիչ ստվարաթղթե կոնստրուկցիա են տեղավորում, որը պահպանում է սրվակը շարժվելուց և վնասվելուց։

3. Փաթեթավորման վրայի գրությունները

Օրինակ էկոլոգիականության նշանը (շրջան կազմող երկու սլաքները) պետք է ճիշտ տեսք ունենան. մուգ սլաքը վերևից։ Ամբողջ տպագրությունն էլ պետք է որակյալ արված լինի։

4. Դիզայն

Կեղծված օծանելիքները հնարավորինս նման են լինում օրիգինալին, սակայն դատական խնդիրներից խուսափելու համար նրանք երբեմն փոխում են տառերի տեղերը, թեթև ձևափոխում են լոգոտիպը և այլն։ Ուշադիր եղեք։

5. Կափարիչ

Օրիգինալ օծանելիքի կափարիչը բացարձակ համաչափ է (եթե դիզայնն այլ բան չի նախատեսում)՝ որակյալ արված նկարով։ Այն պետք է լավ նստի շշի վրա և չշարժվի։

6. Սերիական համարը

Սրվակի վրա արված (ոչ փակցված) սերիական համարը պետք է համապատասխանի ստվարաթղթե տուփի վրայի համարին։

7. Ապակի

Եթե մեկ անգամ ձեռքում պահել եք որակյալ օծանելիք, կհասկանաք տարբերությունը. կարերը պետք է միևնույն հաստության լինեն և խնամքով արված, ապակին չպետք է օդի պղպջակներ պարունակի և անհարթություններ։

Նյութը հրապարակման պատրաստեց Positive-ը

Մեկնաբանություններ