Լրահոս

Որպեսզի մեծ գումար աշխատեն, ծնողներն իրենց 2-ամյա աղջկան տանում էին սոլյարի և գունավոր լինզաներ դնում. կենդանի տիկնիկը

Որպեսզի մեծ գումար աշխատեն, ծնողներն իրենց  2-ամյա աղջկան տանում էին սոլյարի և գունավոր լինզաներ դնում. կենդանի տիկնիկը

Շատ ծնողներ են ուզում, որ իրենց երեխաները հայտնի դառնան, իսկ եթե նրանք գումար էլ են կարողանում աշխատել զուգահեռաբար, ապա դա արդեն իսկական երջանկություն է ծնողի համար։

Բայց պետք է հարց տալ, իսկ ի՞նչ գնով։ 

Լսել եք Այրի Բրաունի մասին։ Նա հայտնի է դարձել ողջ աշխարհում ընդամենը 2 տարեկան հասակում։ Այս փոքրիկն իսկական հրեշտակային դեմք ուներ, տիկնիկի արտաքին, հենց այդ պատճառով  գովազդի հսկաները նրան անվանում էին «միլիոնանոց փոքրիկ»։

Երեխան մեծանում էր խելագար ռիթմի տակ՝ մշտական նկարահանումներ, ֆոտոսեսիաներ, հաղորդումների մասնակցությունը. մեծերը հազիվ թե դիմանային այդ ռիթմին։ Ավելի ուշ պարզվում է, որ ծնողները պակաս խելագար քայլերի չէին դիմում, որպեսզի իրենց աղջնակը չիջնի էկրաններից և գլամուրային ամսագրերի շապիկներից։ 

Նրանք պարբերաբար փոքրիկ Այրիին տանում էին սոլյարի, դեմքին բավական շատ կոսմետիկա անում, իսկ աչքերն ավելի պայծառ դարձնելու համար գունավոր լինզաներ դնում։ Արդյունքում փոքրիկ Այրին իր տիկնիկային գեղեցկությամբ կարողանում էր գրավել աշխարհահռչակ բրենդային ընկերությունների գովազդային հսկաներին և միլիոնների հասնող պայմանագրեր կնքել։ 

Բայց տարիների ընթացքում երեխաները փոխվում են, Այրին նույնպես։ Նա արդեն  9 տարեկան է, չնայած կան որոշ ընկերություններ, որ դեռ նրան գովազդներում նկարվելու համար գումարներ են առաջարկում,  բայց միլիոնների հասնող պայմանագրեր  այլևս նրան չեն առաջարկվում։ Այրին դարձել է սովորական երեխա, նույնիսկ մի քիչ էլ գիրացել է մոդել լինելու համար։ 

Նրա ծնողները սակայն այլ ռազմավարություն են ընտրել գումար աշխատելու համար։ Նրանք հիմա մեղադրում են հսկա գովազդային ընկերություններին իրենց երեխայի մանկությունը գողանալու համար  և տարատեսակ պահանջներ ներկայացնում նրանց։ 

Իսկ թե ով է իրականում մեղավոր փոքրիկից իր մանկությունը խլելու համար՝ դատեք ինքներդ։ 


 

Մեկնաբանություններ