Լրահոս

Որտեղ է ապրում աշխարհի ամենագեղեցիկ տղան (լուսանկարներ, տեսանյութ)

Որտեղ է ապրում աշխարհի ամենագեղեցիկ տղան (լուսանկարներ, տեսանյութ)

Վիլյա Ֆրանկլին-Միլլերը ծնվել է 2004 թվականին Լոնդոնում, 2013թ. ընտանիքով տեղափոխվել են ավստրալիական Մելբուրն, այնուհետև Դուբլին: Այօսր նրա տեղափոխությունները քաղաքից քաղաք, երկրից երկիր գնալով շատանում են: Նա պարբերաբար  աշխարհի տարբեր ծայրերում ներկայացնում է իր սոցիալական ցանցերի էջերի հաշվետվությունները, լուսանկարների փաթեթները և իր գործունեությունը: 

Վիլյամի իսկական փառքի ճանապարհը սկսվել է այն օրը, երբ մի ճապոնացի  դպրոցական թվիթերյան իր էջում Վիլյամից  մի լուսանկար է հրապարակում  և այդ լուսանկարը ունենում է ավելի քան 95 հազար ռեփոստ:

Աչքերի գեղեցիկ գույնը Վիլյամը ժառանգել է մորից, ինչպես նաև սերը ֆոտոօբյեկտիվի նկատմամբ: Նախկինում նրա մայրը որպես մոդել  և դերասան է աշխատել:  Վիլյամն իր մոդելային կարիերան սկսել է 4 տարեկանից. երբ նրա ծնողները նկատեցին, որ իրենց տղան շատ ֆոտոգենիկ է: 

Այսօր Վիլյամի ինսթագրամյան էջն ունի շուրջ  150 000 հետևորդ: Իր էջում նա հրապարակում է  ճանապարհորդություններից արված լուսանկարներ,  ինչպես նաև ֆոտոներ շան ու կիթառի հետ: 


 


 


 


 

Մեկնաբանություններ