Լրահոս

Ոտքից գլուխ կարամելային լատեքսով Քիմը մասնակցել է եկեղեցական ժամերգության (լուսանկար)

Ոտքից գլուխ կարամելային լատեքսով Քիմը մասնակցել է եկեղեցական ժամերգության (լուսանկար)

Երբ կորոնովիրուսի տարածման վտանգի պատճառով բազմաթիվ ֆեշն բլոգերներ, խմբագիրներ շտապում են լքել Փարիզը, Քիմ Քարդաշյանն ընտանիքով վայրէջք է կատարում ֆրանսիական մայրաքաղաքում։ 

Քանյե Վեսթը Ամերիկայից Եվրոպա էր բերել իր ավանդական կիրակնօրյա պատարագը, որը նախօրեին  անցկացվել էր Բուֆֆ-դյու-Նորդ թատրոնում։

Քանյեին պատարագին ուղեկցում էր  նրա կինը՝ Քիմ Քարդաշյանը, ով այդ օրվա համար ընտրել էր շքեղ լատեքսային հագուստ, որը ոտքից գլուխ ծածկում էր նրա մարմինը։

Հինավուրց թատրոնում Քիմը հայտնվել է կարամելի երանգով լատեքսից կարված կոմբինիզոնով։ Հագուստը վերջին օրերին նորաձության շաբաթի շրջանակներում ցուցադրված  Balmain-ի աշուն-ձմեռ 2020 թվականի  հավաքածուից էր։

Ինչ խոսք՝ Քիմը նույնիսկ փայլում է զուսպ հագուստների մեջ։

Համոզվեք ինքներդ։ 


 


 

Մեկնաբանություններ