Լրահոս

Ուկրաինուհին մազերը չի կտրել ուղիղ 30 տարի. մերօրյա Ռապունցելը (լուսանկարներ)

Գաղտնիք չէ, որ շատերն են երազում երկար ու խիտ մազեր ունենալու մասին։ Գաղտնիք չէ նաև, որ երկար մազեր ունենալու համար երկու գլխավոր գործոն կա՝ համբերություն, որպեսզի խնամես ու հոգ տանես մազերի մասին և իհարկե՝ գենետիկա, քանի որ անկախ խնամքի միջոցներից, եթե  մազերը  փափուկ ու կոտրվող տեսակ են, դժվար թե կարողանաք հասնել նման արդյունքի։ 

Երկար ու խիտ մազեր ունեցող երջանիկներից մեկն ապրում է Օդեսայում։ Նա 34-ամյա Ալյոնա Կրավչենկոն է։ Երբ նրա լուսանակարը, որտեղ նրա մազերը 1.80 սմ  երկարություն ուներ, հայտնվեց համացանցում, նրան անմիջապես կնքեցին Ռապունցել անունով։ 

Ալյոնան մազերը սկսել է երկարացնել  5 տարեկանից, նրան այդ հարցում ամեն կերպ աջակցել է մայրը, ով դեռ փոքր հասակից նրա մեջ հասունացնում էր երկար մազերի նկատմամբ սերը։ 

Այսօր ուկրաինուհի Ռապունցելը ունի 1.68 սմ երկարությամբ մազեր։ Նա մազերը չի կտրել ուղիղ  30 տարի, նույնիսկ չի էլ մտածել այդ մասին։ 

«Իմ սերը իմ երկար հյուսքի նկատմամբ այնքան մեծ է, որ նույնիսկ մեկ վարկյան անգամ չեմ մտածել կտրելու մասին։ Ես ինձ չեմ տեսնում և չեմ էլ ուզում տեսնել կարճ և այլ երանգի մազերով»,-ասել է Ալյունան։ 

Մեկնաբանություններ