Լրահոս

Ուժեղ կանանց դժվար է հասնելը... դժվար էլ հասնեք

Ուժեղ կանանց դժվար է հասնելը... դժվար էլ հասնեք

«Ինքնուրույն կանայք միշտ հոգու խորքում միայնակ են զգացել իրենց...
Ուղիղ դիմացը նայող ու հպարտ քայլող կանայք են նրանք։ ՈՉ ՄԵԿԻ մոտ սիրտը չբացած, ներսը չհանրայնացրած կանայք են նրանք։ Որ հայացքներին տղամարդկանց ուղղակի խեղկատակություն են անվանել, որովհետեւ անցողիկ են եղել։ Նրանց համար բոլորն են անցողիկ՝ այսօր էլ, վաղն էլ ու միշտ։
Այդ տեսակի կանայք անկեղծ հոգով, փակ սրտով են մնացել, միշտ մաքուր։
Այդ տեսակի կանանց դժվար էլ բաժին հասնի ինչ֊որ մեկը, որ կերջանկացնի այնքանով, որքանով նրանք տխուր են ամբողջ հոգով.. Չկան.

Այդ տեսակի կանանց դժվար է հասնել կամ ընդհանրապես մի բարև տալ ու առնել, ուր մնաց, թե նրանք ձերը դառնան։ Նրանք կբարևեն ձեզ, մի՛ անհանգստացեք, բայց նրանք բարևելու են այնքան սառը կերպով, ինչպես օրինակ ձեր ձեռքերը չեն դիմանում ձմռան ՍԱՌՆամանիքին։ Նրանք ձմռան նման ու նույնիսկ ավելի սառն են լինում, քան դուք երբևէ ապրել եք շատ ձմեռներ։
Նրանց հոգիները շատերին չեն փայլում ամռան նման, նրանցը աշնան քամիներն են, որ ձեզ քշում են իրենց կյանքից, այնքան արագ, որքան դուք էիք պատկերացնում նրանց հասնելու այդ "փոքրիկ" ճանապարհը։

Նրանց հասնելու համար ոչ թե ջանք ու եռանդ, այլ կյանք չպիտի խնայեք, թե չէ ուր մնաց ձեր տղամարդկային հզորությունը, եթե կյանքներդ չեք խնայելու, ինչպես օրինակ սահմանին կանգնած զինվորի նման, որ կյանք չի խնայում հայրենիքի համար։ Կանայք հայրենիքն են ձեր, պիտի պահեք, որ ուրիշը չկարողանա գրավել ներսի, սրտի ու հոգու սահմանները։

Ուժեղ կանայք քիչ են հիմա։ Քիչ են ու անհայտ։ Նրանց ճանաչողներին երանի են տալիս անծանոթները։ Նրանց հաջողություն անելիս երանի են տալիս հաջորդ անգամ տեսնվելու համար, եթե իհարկե թույլատրված եք։ Նրանք առնվազն իրենց անունն ասեն, լավ շատը ազգանունը։ Մնացածն իրենց կյանքն է, իրենց է պատկանում։
Հիմա նրանք ապրում են միայն ու միայն իրենց համար։
"Ուժեղ կանանց դժվար է հասնելը։
Դժվար էլ հասնեք"»:

Հեղինակ՝ Հասմիկ Վիրաբյան 

Մեկնաբանություններ