Լրահոս

Ով է Մարիմարը և ինչու է ողջ համացանցը ամեն օր հետևում նրան (տեսանյութ, լուսանկար)

Ով է Մարիմարը  և ինչու է ողջ համացանցը ամեն օր  հետևում նրան  (տեսանյութ, լուսանկար)

Մարիմար Քուիրոան 23 տարեկան է, նա ապրում է Կալիֆորնիայում և  զբաղվում է դիմահարդարմամբ։  Նրա դիմահարդարման դասեր է անցկացնում Ւնսթագրամում և Յութուբյան իր ալիքում, իսկ նրա դասերը համացանցում մեծ պահանջարկ ունեն։ Ավելի քան  100 000 հետևորդ  ամեն օր սպասում է նրա  հերթական դասին, ակտիվ մեկնաբանություններ թողնում, աջակցում Մարիմարին և ցույց տալիս իրենց սերը նրա նկատմամբ։ 

Դեմքի ուռուցքով ծնված Մարիմարը ուտելու և խոսելու մեծ խնդիր ունի, բայց նա երբեք չի բարդույթավորվում դրանից։ Նա շատ հայտնի է Կալիֆորնիայում և բոլոր գլամուրային միջոցառումների ու հաղորդումների ցանկալի հյուր է։

«Ըստ իս, գեղեցկությունն այն է,  ինչ դու ընդունում ես։ Տարբերություն չկա, թե ինչպիսին  է քո արտաքինը, որքանով է տարբերվող, ընդունիր քեզ այնպիսին, ինչպիսին դու կաս և սերը կհաղթի», - հաղորդումներից մեկի ժամանակ ասել է Մարիմարը։

Մարիմարը սակայն մի մեծ երազանք ունի։ Նա ուզում է ամուսնանա և մեծ ընտանիք ունենալ։

Մաղթենք նրան երազանքների իրագործում։ 


 


 


 

Մեկնաբանություններ