Լրահոս

Պարզ գծեր, որոնք նպшստում են ավելի քան 20 հիվանդության բուժմանը. յոդով ցանցի բուժիչ հատկությունները

Պարզ գծեր, որոնք նպшստում են ավելի քան 20 հիվանդության բուժմանը. յոդով ցանցի բուժիչ հատկությունները

Գոյություն ունեն 20-ից ավելի հիվանդություններ, որոնց դեպքում հնարավոր է յոդի ցանցի օգնությամբ թեթևացնել մարդու վիճակը:

Յոդի ցանցի օգնությամբ հնարավոր է՝

• Բացահայտել օրգանիզմում յոդի դեֆիցիտը
• Բուժել հազը
• Հաղթահարել հարբուխն ու մրսածությունը
• Արագացնել վերքերի ապաքինումը

Ինչպես անել յոդով ցանց

o Յոդի ցանցը մարմնի վրա հարկшվոր է նկարել կոսմետիկ բամբակյա փայտիկների օգնությամբ(փայտիկներ, որոնք օգտագործվում են նաև ականջները մաքրելու համար): Ընկղմեք բամբակյա փայտիկը 5%-ոց յոդի լուծույթի մեջ ու մարմնի վրա նկարեք հորիզոնական ու ուղղահայաց գծերով ցանց:

o Սովորաբար յոդի ցանցի 1«բջջի» իդելական չափը կազմում է 1 սմ խորանադ:

o Ներթափանցելով մաշկի մկանային հյուսվածքներ ու արյունատար անոթներ, յոդը քայքայում է ախտածին միկրոօրգանիզմները՝ դարձնելով դրանք սպիտակուցներ:

o Յոդի ցանցի գաղտնիքը կայանում է նրանում, որ շնորհիվ «բջիջների» որոշակի չափերի՝ բակտերիաների խմբերն իրարից անջատվում են ու արագ ոչնչանում:

o Յոդը հիանալի պայքարում է հենց այն բակտերիաների դեմ, որոնք օրգանիզմ են թափանցում մաշկի ծակոտկիների միջոցով:

Յոդով ցանց՝ օրգանիզմում յոդի պակասի դեպքում

Ըստ վիճակագրության, երկրագնիդի գրեթե յուրաքանչյուր 3-րդ մարդ տառապում է օրգանիզմում յոդի դեֆիցիտից, որն էլ և դառնում է վահանագեղձի պաթոլոգիայի պատճառ, իսկ հղի կանաց համար կարող է դառնալ ֆիզիկական ու մտավոր թերություններով երեխաների ծննվելու պատճառ:

Որպեսզի կարողանաք հասկանալ, արդյոք օրգանիզմին մթերքներից ստացված յոդի քանակությունը բավարար է, հարկավոր չէ անալիզ տալ, բավական է ընդամենը կատարել յոդի ցանց:

o Ցանկալի է այն անել ազդրի ներքին մասում: Եթե 3 ժամ հետո յոդի ցանցի հետքերը չլինեն, ապա դիմեք բժշկի ու օգտագործեք յոդի դեֆիցիտն օրգանիզմում կարգավորող դեղամիջոցներ:

o Եթե յոդը մաշկի մեջ է ներծծվում 6-8 ժամվա ընթացքում, ապա դա նշանակում է որ օրգանիզմում առկա է յոդի ներթափանցման հետ կապված որոշակի խնդիրներ, որոնք հնարավոր է կարգավորել սննդակարգում ամեն օր ձկան, ծովամթերքների, ջրիմուռի ու յոդով հարուստ այլ մթերքների օգտագործման շնորհիվ:

o Առողջ մարդկանց մոտ, ովքեր յոդի դեֆիցիտով չեն տառապում, յոդի ցանցի հետքերը անհետանում են 24 ժամ հետո:

Ինչով է օգտակար յոդի ցանցը հարբուխի ու մրսածության դեպքում

Նրանք, ովքեր ցանկանում են արագ բուժվել մրսածությունից, կարող են օգտվել յոդի ցանցից: Այս դեպքում հարկավոր է բարակ գծերով յոդի ցանց անել կամ քթարմատի կամ քթի թևերի(քթի ստորին կողմնային մասեր) վրա: Հարկավոր է շատ զգուշորեն գործել, քանի որ դեմքի վրա, ինչպես և պարանոցի վրա բավականին մեծ է յոդից այրվածքներ ձեռք բերելու հավանականությունը:

Յոդի ցանց կապտուկներից ազատվելու համար

Եթե կապտուկներից ազատվելը դարձել է ձեզ համար խնդիր, ապա կարող եք օգտվել յոդից, մասնավորապես յոդի ցանցից: Սակայն այն չի կարելի օգտագործել վնասվածք ստանալուց անմիջապես հետո, այն խորհուրդ է տրվում կատարել վնասվածք ստանալուց մեկ օր հետո: Խնդիրը կայանում է նրանում, որ անգամ թեթև վնասվածքը ուղեկցվում է հյուսվшծքների այտուցվածությամբ, իսկ յոդի գրգռող ազդեցությունը չի նպաստի վերջինիս ներծծմանը:

Նման դեպքերում առավել արդյունավետ է նախ վնասվածքի հատվածի վրա ազդել կտորի մեջ փաթաթված սառույցի կտորով, և միայն հաջորդ օրը վնասնածքը մշակել յոդով:

Յոդով ցանց հղիության դեպքում

Այն կանանց, ովքեր պատրшստվում են մայրանալ, խորհուրդ է տրվում օգտվել յոդի ցանցից՝ օրգանիզմում յոդի դեֆիցիտը լրացնելու համար: Բացի այդ, այն կօգնի պայքարել մրսածության ախտանշանների դեմ, քանի որ հղիներին ոչ բոլոր դեղամիջոցներն են թույլատրելի:

Մեկնաբանություններ