Լրահոս

Պարզվել է վարչապետի լուսանկարով գերեզմանաքարի կոնկրետ տեղը. այն դեռ իր տեղում է

Պարզվել է վարչապետի լուսանկարով գերեզմանաքարի կոնկրետ տեղը. այն դեռ իր տեղում է

Արդեն քանի  օր է, որ ֆեյսբուք սոցցանցի հայկական տիրույթում քննարկվող թոփ թեման վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկարով շիրմաքարի լուսանկարն է: Օգտատերերի մի մասը վստահ է, որ լուսանկարը ֆոտոշոփի արդյունք է, մյուս մասն էլ  հույս է հայտնում, որ հեղինակները պատասխանատվության կենթարկվեն: 

Արդեն պարզվել է, որ լուսանկարը ֆոտոշոփի արդյունք չէ: 

Շիրմաքարն իրական է և տեղադրվել է Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի ճիշտ այն տեղում, որտեղ հախկինում տեղադրված էր Նիկոլ Փաշինյանի արձանը: 

Արարքի հեղինակները դեռևս հայտնի չեն, իսկ շիրմաքարը շարունակում է մնալ իր տեղում: Անգամ ընդդիմադիրները դատապարտում են նման արարքը: 

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի արձանը, որը տեղադրված էր նշված վայրում մի քանի անգամ վնասել էին՝ կոտրելով արձանի տարբեր հատվածներ, իսկ վերջին անգամ կոտրել էին արձանի գլուխը, ինչից հետո արձանի հեղինակը այն տարավ վերանորոգման ու այս անգամ արձանը տեղադրվեց վարչապետի ձննդավայրում՝ Իջևան քաղաքում: 


 

Մեկնաբանություններ