Լրահոս

Փաշինյանի կինը հորդորում է ազատվել «խոզի բդի» գերությունից

Փաշինյանի կինը հորդորում է ազատվել «խոզի բդի» գերությունից

Աննա Հակոբյանը կոչով դիմել է կանանց` նրանց հորդորելով Նոր տարին վայելել հարազատների հետ։

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, կանանց կոչ է անում ազատվել «խոզի բդի, տոլմայի, ստալիչնիի և բլինչիկի» տասնամյակների գերությունից։ Նա այս մասին գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում։

«Սիրելի կանա՛յք, եկեք միահամուռ կերպով ազատվենք «խոզի բդի, տոլմայի, ստալիչնիի և բլինչիկի» տասնամյակների գերությունից եւ տոնական օրերը իսկապես վայելենք մեր ընտանիքների, ընկերների եւ հարազատների հետ»,– գրել է նա և հրապարակել Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերի տեսագրությունը։



 

Մեկնաբանություններ