Լրահոս

Փաշինյանը պատկերացում չունի՝ ի՞նչ է «ՍՈՒ 30-ՍԿՄ»-ն, նա կործանիչի հրթիռներին անվանում է «ակսեսուարներ»․ ՌԴ ԶՈՒ գնդապետ

Փաշինյանը պատկերացում չունի՝ ի՞նչ է «ՍՈՒ 30-ՍԿՄ»-ն, նա կործանիչի հրթիռներին անվանում է «ակսեսուարներ»․ ՌԴ ԶՈՒ գնդապետ

«Նիկոլ Փաշինյանը անգամ պատկերացում չունի, թե ի՞նչ է «ՍՈՒ 30-ՍԿՄ»-ը. Նա կործшնիչի հրթիռներին անվանում է «ակսեսուարներ»։ Նա ի՞նչ է հասկանում, թե ինչպիսի հրթիռներով «ՍՈՒ 30» է ստացել Հայաստանը ՌԴ-ից։ Նա, մեղմ ասած, ռազմական գործերից հեռու մարդ է»,-այս մասին, թելեգրամյան ալիքի հաղորդմամբ, ասել է ռազմական փորձագետ, ՌԴ ԶՈՒ գնդապետ Միխայիլ Խոդարյոնոկը։

Հիշեցնենք, որ օրերս Փաշինյանը խոստովանել էր, որ Հայաստանը Ռուսաստանից  ՍՈւ-30 ինքնաթիռները գնել է առանց հրթիռների։

2020 թվականի նոյեմբերին գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը հայտարարեց Լեռնային Ղարաբաղում հակամարտության ոչ պատշաճ նախապատրաստման մասին ու այն, որ կործանիչները զինամթերք չունեին, ինչն այդ ժամանակ հերքեց  Պաշտպանության նախարարությունը, ասելով, թե «Հակոբյանի հայտարարությունները ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլև պարունակում են պետական գաղտնիքներ»: 

Մեկնաբանություններ