Լրահոս

Պատերազմի սկզբից կես տարի անց անսովոր ձյուն ա գալիս՝ մաքրելու համար ջուր դարձած արյունը, մաքրելու համար Եռաբլուր այցելած դավաճանների հետքերը

Պատերազմի սկզբից կես տարի անց անսովոր ձյուն ա գալիս՝ մաքրելու համար ջուր դարձած արյունը, մաքրելու համար Եռաբլուր այցելած դավաճանների հետքերը

Ուղիղ 6 ամիս առաջ այս օրը սկսվեց պատերազմը։ Արդեն կես տարի.. ո՞նց անցավ, ե՞րբ անցավ՝ այդպես էլ չհասկացանք։ Ուղիղ 6 ամիս է մեր կյանքն էլ առաջվանը չէ։ Ուղիղ 6 ամիս է մեր նյարդերն էլ առաջվանը չեն։ Մենք քնում ենք, վեր կենում, խանութներ գնում, հաց ուտում, բայց մեր ուղեղը այդպես էլ չի անջատվում։ Գրեթե բոլորիս մտքին միայն մեկ բան է՝ պատերազմը։ Ու դա է պատճառը, որ չհասկացանք, թե ինչպես անցավ աշունը, ձմեռը, ինչպես է անցնում գարունը...

Ու հենց այսօր՝ պատերազմի սկզբից կես տարի անց, անսովոր ձյուն ա գալիս։ Ձյուն ա գալիս՝ մաքրելու համար ջուր դարձած արյունը, որդուն սպանողին գրկաբաց ընդունող ծնողի արարքը, մեկ օրում հազարավոր տղերքի մահը ուրացածների պղծությունը։ Ձյուն ա գալիս՝ մաքրելու համար Եռաբլուր այցելած դավաճանների հետքերը։

Մեկնաբանություններ