Լրահոս

ՊԲ-ն հրապարակել է ևս 54 զոհի անուն

ՊԲ-ն հրապարակել է ևս 54  զոհի անուն

‼️ՊԲ-ն հրապարակել է ևս 54 զոհի անուն Երեկ և այսօր հրապարակվել է ընդհանուր 106 զոհի անուն:

Պատերազմի մեկնարկից անցել է ավելի քան 6 ամիս, բայց Հայաստանի իշխանությունը գաղտնի է պահում զոհերի, անհետ կորածների և գերության մեջ գտնվող զինծառայողների տվյալները։ Միայն հայտնի է, որ պատերազմի մեկնարկից մինչև 2021 թվականի մարտի 22-ը ներառյալ կատարվել է 3716 դիակի և մասունքի դատաբժշկական փորձաքննություն, իսկ 312 մարմնի և մասունքի փորձանմուշ գտնվում է ԴՆԹ փորձաքննության փուլում։ Առողջապահության նխարարության փոխանցած տվյալների հանրագումարով ստացվում է, որ այս պահին զոհերի հաստատված թիվը 4028 է, որից 3716-ն անցել են փորձաքննությունը, իսկ 312-ը դեռ փորձաքննության փուլում են։ Տարբեր աղբյուրներից ստացվող կցկտուր տեղեկությունների համադրմամբ՝ այս պահին հայկական կողմն ունի 150-ից ավելի գերի, 3000-ից ավելի անհետ կորած, 11.000 վիրավոր, 4500-ից ավելի զոհ։

Մեկնաբանություններ