Լրահոս

Պետական այրերի անգործությունը կորոնավիրուսը դարձնում է մի նոր ցեղասպանության աղբյուր. սա է Փաշինյանի և Ավինյանի գործունեության գնահատականը. Հրանտ Բագրատյան

Պետական այրերի անգործությունը կորոնավիրուսը դարձնում է մի նոր ցեղասպանության աղբյուր. սա է Փաշինյանի և Ավինյանի գործունեության գնահատականը. Հրանտ Բագրատյան

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում արված գրառմամբ անդրադարձել է կորոնավիրուսի վարակի տարածման վիճակագրությանը: Գրառման մեջ ասվում է.

«Այսօր հրապարակվեցին կորանավիրուսի թվերը մայիսի 23-ի դրությամբ։ Դրությունը սարսափելի է։ 1 օրում 374 դեպք։ Վրաստանում՝ 2 դեպք։ Ընդհանուր դեպքերը՝ 6302, Վրաստան՝ 725, Ադրբեջան՝ 3855։

Բնակչության 100000 շնչին՝ Հայաստան 217, Վրաստան՝ 19, Ադրբեջան՝ 38, Թուրքիա՝ 183, Իրան՝ 165։ Սա է Նիկոլ Փաշինյանի և պարետ Տիգրան Ավինյանի գործունեության գնահատականը։ Պետական այրերի անգործությունը կորոնավիրուսը դարձնում է մի նոր ցեղասպանության աղբյուր։

ՀՀ-ում բուժվել է հիվանդների 46.6%-ը, Վրաստանում՝ 70.2%-ը, Ադրբեջանում՝ 62.2%-ը, Թուրքիայում՝ 75.1%-ը, Իրանում՝ 77.7%-ը։ Սա էլ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գործունեության գնահատականն է։

Արևմուտքի, Իրանի և Թուրքիայի համեմատ ՀՀ-ում մի փոքր ցածր է մահացության թիվը։ Դա բնորոշ է բոլոր հետխորհրդային տարածքներին։ Ասում են՝ վակցինացիաներն են պատճառը։ Ինչպես նաև սահմանափակ թվով ծերանոցները։ Այնուամենայնիվ, վերջին շրջանում ՀՀ-ում այս թիվը ևս արագորեն աճում է։ Այսօրվա դրությամբ ունեցել ենք 77 մահ, իսկ Վրաստանն ու Ադրբեջանն իրար հետ սոսկ՝ 58»։

Մեկնաբանություններ