Լրահոս

Պետք է անհապաղ դադարեցնել կրակը․ Ռուսաստանի վարչապետ

Պետք է անհապաղ դադարեցնել կրակը․ Ռուսաստանի վարչապետ

Ռուսաստանը պատրաստ է օգնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Կարևոր է, որ հիմա մարտական գործողություններն անհապաղ դադարեն: Այս մասին հայտարարել է Երևանում գտնվող Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Միշուստինն իր ցավակցություններն է հայտնել բոլոր զոհերի հարազատներին՝ նշելով, որ սգում է բոլոր նրանց հետ, ովքեր հարազատ են կորցրել:

«Իհարկե կարևոր է ապահովել մարտական գործողությունների անհապաղ դադարեցնելը, հակամարտության դիվանագիտական միջոցներով կարգավորելը սկսելը: Ռուսաստանը ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահների հետ պատրաստ է օգնել»,-ասել է նա:

Մեկնաբանություններ