Եթե երբևէ լինեք Ֆիլիպիններում, անպայման այցելեք տեղի շուկաները և «զմայլվեք» փողոցային սննդի բազմազանությամբ։ Իհարկե համարձակները անպայման կարող են համտեսել և հետո «գլուխ գովել», որ նման սնունդ են փորձել։ Բայց այցելուների մեծամասնությունը հաստատ կբավարարվի միայն ֆոտոներ անելով և զարմանալով։
Այսօր ձեզ ենք ներկայացնում Ֆիլիպիններում ամենահայտնի փողոցայնի սնունդը՝ Isaw-ն։
Հեռվից այն թողնում է շամփուրին քաշած փոքրիկ օձերի տպավորություն, բայց այն իրականում հավի աղիք է, որը համեմվում է տարբեր համեմունքներով և դրվում գրիլին։ Փորձողներն ասում են, որ համն ուղղակի մնում է բերանումդ։
Մեկնաբանություններ