Լրահոս

Փոքրիկ խորամանկություններ նիհարելու համար

Փոքրիկ խորամանկություններ նիհարելու համար

Լինում են դեպքեր, երբ այլևս ուժ չկա ոչ դիետաներ պահելու, ոչ առավել ևս՝ մարզասրահ այցելելու: Բայց գեղեցիկ կազմվածք ունենալու ցանկությունը չափազանց մեծ է: Առաջարկում ենք մի քանի խորամանկություններ առանց ձեզ չարչարելու նիհարելու համար: 

Եվ այսպես՝ գնացինք: 

Քայլիր

Ամենաարդյունավետ միջոցներից մեկը հենց քայլելն է, իսկ աստիճաններ բարձրանալը հավասար է մարզասրահում 15 րոպե ստեպ-աէրոբիկա անելուն: Սովորություն դարձրեք տուն վերադառնալիս բարձրանալ ոչ թե վերելակով, այլ աստիճաններով, հատկապես եթե ապրում եք բարձրահարկ շենքում: 

Քաղցր եք ուզում ուտել՝ միս կերեք

Եթե ձեր սիրտը շոկոլադ կամ տորթ տեսնելիս քամվում է, դա ամենևին էլ չի նշանակում, որ ձեր օրգանիզմը դրա կարիքն ունի: Ուղղակի ձեր ուղեղը  օրգանիզմի ամենաէգոիստ մասն է և պահանջում է  այն ինչ սիրում է, իսկ դա գլյուկոզան է: Այդիսկ պատճառով ուղեղի ուշադրությունը շեղելու համար կերեք հավի միս, ձուկ և այն ամենն ինչի մեջ կա սպիտակուցներ: 

Հաճախ շարժվեք

Առնվազն ժամը մեկ անգամ համակարգչի մոտից հեռացեք գոնե  5-10 րոպե: Նստած վիճակում օրգանիզմն ավելի քիչ կալորիա է այրում, քան  սենյակում քայլելիս: Եթե դուք ողջ օրվա ընթացքում ժամը մեկ 5-10 րոպե քայլեք, առնվազն 250 կալորիա տեղում կայրեք: 

«Մեկ գդալի» կանոնը

«Մեկ գդալի» կանոնը շատ իրական է: Ուղղակի մինչև վերջ մի կերեք ուտելիքը, ամեն անգամ ափսեի մեջ թողեք մեկ գդալ: Թվում է դա մանրուք է, սակայն եթե գիտակցեք, թե օրվա մեջ քանի անգամ եք ուտում և քանի անգամ եք մեկ գդալ թողնելու ափսեի մեջ, կհասկանաք, որ մոտ 150 կալորիա արդեն այրել եք:


Ուտել ես ուզում՝ ջուր խմիր

Շատ դեպքերում ծարավը առաջացնում է սով կամ գլխացավ: Մի մոռացեք,  որ օրվա ընթացքում անհրաժեշտ է խմել կես լիտրից ոչ պակաս ջուր: Այսպես դուք  կկորցնեք և կալորիաններ և  չեք ունենա գլխացավեր: 


 

Մեկնաբանություններ