Լրահոս

Քահանայի երկվորյակ դուստրերը դարձել են երկվորյակ «եղբայրներ» (տեսանյութ, լուսանկարներ)

Քահանայի երկվորյակ դուստրերը դարձել են երկվորյակ «եղբայրներ» (տեսանյութ, լուսանկարներ)

ԱՄՆ-ում Գրայֆ երկվորյակ քույրերը որոշել են տղամարդ դառնալ։ Ժակլին և Ջենիֆեր Գրայֆերները Բալտիմոր քաղաքից են։ Ծնվել են 1995 թվականին պահպանողական ընտանիքում, որտեղ  հայրը քահանա էր և դստրերին շատ խիստ էր դաստիարակում։ 

Նրանց խոսքով՝ նրանք դեռ մանկուց երազում էին տղա դառնալ, բայց դա նույնիսկ միմյանց էր դժվար խոստովանելը։ Կրոնական դպրոցում նրանք սիրահարվում էին աղջիկների, բայց երբեք չէին արտահայտվում այդ մասին։

Եվ ահա չափահաս դառնալուց հետո՝ 18 տարեկանում, նրանք իրենց տրանսգենդեր են  հռչակում, փոխում անունները՝ դառնալով Ջեք և Ջեյս և միասին սկսեցում տղամարդ դառնալու բարդ գործընթացը։ Նրանք վիրահատության միջոցով հեռացնում են  կրծքերը և սկսում տեստոստերոն ընդունել։

«Փոքր տարիքում ես նույնիսկ չգիտեի՝ ինչ է տրանսգենդերը, բայց ամեն օր աղաչում էին աստծուն ինձ տղա դարձնել»,-պատմել է Ջեքը։ Իսկ Ջեյսն իր հերթին անկեղծացել է, որ այդքան համարձակություն չէր ունենա սկսել տղամարդ դառնալու գործընթացը, եթե չլիներ եղբայրը։ 

Այսօր արդեն Գրայֆ եղբայրները 24 տարեկան են և իրենց համարձակորեն տղամարդ են կոչում, աշխատում են իրավապաշտպան համակարգում և երկուսն էլ հարաբերությունների մեջ են կանանց հետ։ 


 


 

Մեկնաբանություններ