Լրահոս

Քանի կին ունի Ռամզան Կադիրովը և ով է նրա սրտի տիրուհին, ում նա անմոռաց սիրում է և չի թաքցնում հանրությունից (լուսանկար)

Քանի կին ունի Ռամզան Կադիրովը և ով է նրա սրտի տիրուհին, ում նա անմոռաց սիրում է և չի թաքցնում հանրությունից (լուսանկար)

Չեչնիայի հանրապեության նախագահ Ռամզան Կադիրովի համար լրագրողները պարբերաբար  կանայք ենք «գտնում». մեկ  Միսս Չեչնիա 2006-ը, մեկ Սոբչակը կամ էլ Կանդելակին:

Ռամզան Կադիրովը բազմակնության կողմնակից է, նրա կարծիքով դա լավ է տղամարդկանց համար, նյարդեր չեն փչանում, իսկ տղամարդն էլ ազնիվ է մնում, դավաճանության մասին չի էլ մտածում: Ուշագրավ է սակայն, որ Կադիրովը մեկ անգամ է պաշտոնապես ամուսնացել: Նրա կինը  իր համերկրացի  Մեդնի Մուսաեվա Կադիրովան  է, ով Ցենտարոյ գյուղից է:

 

Մի առիթով Ռամզան Կադիրովը ասել է. «Ես անչափ սիրում եմ կնոջս ՝ Մեդնիին, եթե սեր չլիներ, ես երբեք չէի թողնի նրան ինձնից երեխաներ ունենալ»:

 

Մեդնին ծնվել է  1978թ. սեպտեմբերի 7-ին: Ռամզանի հետ ծանոթացել են դեռևս դպրոցում: Գերազանցիկ, գեղեցկուհի Մեդնին երկու տարով փոքր է Ռամզանից, ով ծնվել է  1976 թվականին: Ռամզանը հաճախ է պատմել, որ ժամանակին նա Մեդնիի տան դարպասներից այն կողմ չէր գնում, սպասում էր, երբ է նա դուրս գալու, որ հիանար նրա գեղեցկությամբ:

Ամուսնացել են նրանք չեչենական պատերազմի նախաշեմին 1994թ., երբ Ռամզանը սովորական գյուղի տղա էր, ով նոր էր հանձնել կոմբայնավարի քննությունները: 

Հարսնացուն  17 տարեկան էր, իսկ փեսացուի 19-ը նոր էր բոլորել:  Պատերազմի ընթացքում նրանք նորմալ չէին տեսնվում: Ռամզանը համարյա միշտ հոր՝ Ահմադ Կադիրովի կողքին էր: Մեդնին երկու պատերազմների ընթացքում կիսել էր Կադիրովների ընտանիքի ողջ ծանրությունը, ովքեր պայքարում էին վահաբիթների դեմ:

Նրանց առաջին աղջիկը Այշատը ծնվել է  1998թ, ով հիմա Գրոզնիում Paris  սրճարանի և Firdaws նորաձևության տան սեփականատերն է:  

Այսօր Ռամզանը և Մեդնին 12 երեխա են մեծացնում՝  10-ը իրենց  երեխաներն են, իսկ երկուսին նրանք որդեգրել են: 

Ամենաթանկ նվերը, որ Մեդնին  ստացել է իր ամուսնուց, լեռնային ծաղիկների փունջն է, որը Կադիրովը անձամբ հավաքել էր սիրելի կնոջ համար: Մեդնի Մուսայեվան այդ ծաղիկները մինչ օրս պահում է հատուկ զարդատուփի մեջ:

Մի անգամ Մեդնիին հարցրել են՝ խանդում է արդյոք ամուսնուն. «Իհարկե խանդում եմ, բայց երբեք ցույց չեմ տալիս»,-անկեղծացել է նա:


 

Մեկնաբանություններ