Լրահոս

Քարդաշյան քույրերը «թիթիզանում են» հայկական հագուստով ու զարդերով (լուսանկարներ)

Քարդաշյան քույրերը «թիթիզանում են» հայկական հագուստով ու զարդերով (լուսանկարներ)

Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանն ու քույրը՝ Քորթնի Քարդաշյանն այսօր Գառնի են մեկնել հայ դիզայներ Մանե Խաչատրյանի հեղինակած հագուստով ու երգչուհի Սիրուշոյի ապրանքանիշի զարդերով:

Ամերիկահայ հեռուստաաստղն ու նրա քույրը գովազդում են հայկական ապրանքանիշները: Հայաստանյան կադրերը շուտով կհայտնվեն «Keep Up With The Kardashians» շոուի հերթական էպիզոդում:

Քիմ Քարդաշյանը, քույրը՝ Քորթնին, և նրանց երեխաները Հայաստան են ժամանել հոկտեմբերի 6-ին։ Քիմ Քարդաշյանի երևանյան այցելության նպատակը WCIT 2019–-ին մասնակցությունն է։ Հոկտեմբերի 6-9–ն անցկացվող ՏԱՏ համաշխարհային համաժողովին Քիմ Քարդաշյանը հրավիրված է որպես հատուկ զեկուցող և մոդերատոր։ Այս ընթացքում Քիմն ու Քորթնին արդեն հասցրել են Էջմիածնում մկրտել իրենց երեխաներին, Քիմն էլ հայտարարել է, որ ԱՄՆ է մեկնելու նոր բիզնես գաղափարներով։

 


 


 


 

Մեկնաբանություններ