Լրահոս

Քե՛զ ի՞նչ դրանից, որ Թուրքիան ճանաչեց Ցեղասպանությունը. թեժ զրույց Հովիկ Աղազարյանի հետ

Քե՛զ ի՞նչ դրանից, որ Թուրքիան ճանաչեց Ցեղասպանությունը. թեժ զրույց Հովիկ Աղազարյանի հետ

Քարվաճառը 90-ականներին մեր զինվորների կողմից ստեղծվել էր որպես Արցախի պաշտպանության գոտի, որպեսզի հետագայում այդ հողերը հետ վերադարձվեն, և Արցախը ստանար կարգավիճակ։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։ Հարցին, եթե այդպես էր, ապա ինչու նախկինները չվերադարձրին՝ բանախոսը պատասխանեց՝. «այ էդ ձև դուխով խոսեիր Սերժի հետ Սարգսյան, որը Գյուլի հետ պաչպչվում էր, թե չէ մեզ հետ խոսելն այսօր հեշտ է»։

Անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերությունները վերանայելու ՀՀ գործող իշխանությունների մտադրություններին՝ Աղազարյանն արձագանքեց. «Ենթադրենք վաղը Թուրքիան Ցեղասպանությունը ճանաչում է, ի՞նչ է տեղի ունենալու, հարցիս պատասխանի, դե ասա, թե չէ ուգլ եք կոխում, բրդում եք, դու հայրենասեր ես, թե դավաճան ես»։ Հաղորդավարի պատասխանին, որ Ցեղասպանության ճանաչումը, նախեւառաջ, բարոյական նշանակություն ունի՝ Աղազարյանն ասել է. «Է, այսպես, թե այնպես սաղ աշխարհը գիտի, որ Ցեղասպանություն եղել է՝ հենա բարոյապես լավ զգա քեզ»։

Իմքայլական պատգամավորն անդրադարձել է նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակին և աղմկահարույց մի շարք թեմաների։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուր` Փաստինֆո

Մեկնաբանություններ