Լրահոս

Քեթրին Զետա Ջոնսը հանրությանը ցուցադրել է իր 14-ամյա գեղեցկուհի դստերը (տեսանյութ)

Քեթրին Զետա Ջոնսը հանրությանը ցուցադրել է իր 14-ամյա գեղեցկուհի դստերը (տեսանյութ)

Քեթրին Զետա Ջոնսը վերջապես հանրությանը ցուցադրել է իր 14-ամյա գեղեցկուհուն: 

Միջոցառումներից մեկի  ժամանակ նա աղջկա հետ  հաճույքով լուսանկարվել է, զրուցել լրագրողների հետ: Քեթրինը հագել էր ժանյակավոր զգեստ՝ կորսետով իսկ դուստրը՝ Քերիսը  սև  շալվար և կարճ գունավոր տոպ: 

Քերիսը բավական վստահ է պահել իրեն հանրության առաջ: Շատերը նույնիսկ նշում են, որ նա շատ նման է իր աստղ մայրիկին և նրան արդեն սպասում է դերասանուհու կամ մոդելի կարիերան, չնայած որ Քեթրինը մեկ անգամ չէ, որ նշել է, որ աղջկան դեռ վաղ է մտածել մեծ էկարնների մասին՝ Քերիսը դեռ շատ երիտասարդ է:

Բլոգերները պնդում են, որ Քերիսը դիմագծերով ավելի  շատ նման է հորը: Քերիսը  Քեթերին Զետա Ջոնսի և Մայքլ Դուգլասի միակ զավակը չէ, նրանք մեկ տղա էլ ունեն, 17-ամյա Դիլանը: 


 


 

Մեկնաբանություններ