Լրահոս

Քիմ Քարդաշյանի նոր հրապարակումները` ի աջակցություն Հայաստանի և Արցախի

Քիմ Քարդաշյանի նոր հրապարակումները` ի աջակցություն Հայաստանի և Արցախի

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քադաշնյանը Ինստագրամի իր էջի սթորի բաժնում կիսվել է Քարդաշյան ընտանիքի ամերիկահայ դիմահարդար Հրուշ Աճեմյանի գրառումներով` ի աջակցություն Հայաստանի և Արցախի:

Առաջին սթորին Հրուշի խնդրանքն է` միասնական լինել ու վերջ տալ անիմաստ բռնությանը, որն ուղեկցվում է խաղաղություն Հայաստանի համար հաշթեգով:

Հաջորդ Սթորիում Քիմը տեղադրել է Հրուշի տեղադրած Արցախի Հանրապետության դրոշն ու գրառումը:

«Ես ցեղասպանությունը վերապրածի անմիջական հետնորդն եմ: Իմ ազգն ուզում էին ոչնչացնել: Հասարակությունը մոռացել է` ինչպես հայ ժողովրդին բռնաբարեցին, ծեծեցին, մաշկեցին, դանակահարեցին, սպանեցին, կոտորեցին: Շատերը չեն ճանաչել ու շարունակում են չընդունել մեր ժամանակաշրջանի առաջին ցեղասպանությունը: Ինչո՞ւ ենք մենք մինչև հիմա բողոքում ու գոռում տարբեր հարթակներից: Ինչո՞ւ է մեր ժողովուրդը տասամյակներ անց նույն դրության մեջ: Ինչո՞ւ մենք չպետք է խաղաղություն ունենանք: Այս պահին ես խոսում եմ նաև համաճարակի մասին: Սեպտեմբերի 27-ին թիրախավորվել էին դիմակների գործարանն ու մանկապարտեզը: Այս ահաբեկչություններին պետք է վերջ դնել: Մենք կարող ենք գումար հավաքել և խնդրագրեր ստորագրել, որպեսզի Միացյալ Նահագները միջամտի: Խնդրում եմ, լսեք իմ եղբայրների և քույրերի աղաղակը, հանդես եկեք հանուն խաղաղության: Այս ամենը կանխամտածված արշավ է մի ամբողջ ժողովրդի դեմ: Թուրքական կառավարությունը չի ընդունոմ այս իրադարձությունների մասշտաբը:

Չնայած հայերի ճնշմանը և սոցիալական արդարության համաշխարահային ջատագովներին` Թուրքիայում մինչև օրս արգելված է խոսել այն մասին, թե ինչ է տեղի ունեցել 1915 թվականին: Հիմա էլ Ադրբեջանում և Թուրքիայում սոցցանցային շատ հարթակներ արգելափակված են, փորձում են լռեցնել սեփական ժողովրդին: Ինչի՞ց են նրանք վախենում, ճշմարտությունից. հրեշները գոյություն ունեն: 1,5 մլն մարդու մահը Միացյալ Նահանգներն ու պատասխանատու երկիրը` Թուրքիան, դեռ չեն ճանաչել: Նրանց սարսափելի հանցագործությունները շարունակվում են և հիմա Թուրքիան ու Ադրբեջանն են համախմբվել ու հարձակվել Արցախի վրա:

Ով ունի աչքեր, կարող է տեսնել, որ սա անմարդկային է: 13 մլն-ից ավելի վարձկան ահաբեկիչներ, ովքեր տարբեր երկրներից են, կռվում են պատանիներից կազմված փոքրիկ բանակով 3 մլն բնակչության դեմ: Ես խնդրում եմ ճանաչել 1,5 մլն մարդկանց ցեղասպանությունը: Պատմությունը կրկնվում է, և մենք չենք կարող կողքից դիտորդներ լինել, մենք այս ամենին վերջ կտանք»,-նշված է Հրուշի գրառման մեջ:

Մյուս գրառումը, որը Քիմը տեղադրել է իր էջի սթորի բաժնում, Հրուշի հորդորն է` ստորագրել խնդրագիրը`Արցախի հարցում ԱՄՆ սենատի դիրքորոշումը փոխելու համար:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Քիմը դիմել էր իր հետևորդներին` խնդրելով կոչ անել ԱՄՆ-ին դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը:

Մեկնաբանություններ