Լրահոս

Քիմ Քարդաշյանն ասել է, որ արդեն հոգնել է երեխաների հետևից հավաքել, տունը մաքրել, ճաշ եփել (տեսանյութ)

Քիմ Քարդաշյանն ասել է, որ արդեն հոգնել է երեխաների հետևից հավաքել, տունը մաքրել, ճաշ եփել (տեսանյութ)

Ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյան-Ուեսթը դժգոհել է կորոնավիրուսի պատճառով մեկուսացման շրջանում կենցաղային հոգսերից, ասել, որ հոգնել է երեխաներից: Այս մասին նա պատմել է The View շոուի յութուբյան ալիքում:

Աստղը խոստովանել է, որ դժվար է տանը նստել չորս երեխաների հետ, քանի որ բացի երեխաներին խնամելուց, ստիպված է զբաղվել տնային գործերով՝ ճաշ եփել և տունը հավաքել: Քարդաշյանն ասել է, որ հենց այդ պատճառով չի ցանկանում ևս մեկ երեխա ունենալ:

Քարդաշյանն ասել է, որ հարազատներից հանդիպել է միայն Քայլի Ջեններին, ով եկել էր՝ հարցազրույցից առաջ դիմահարդարելու: Աստղը պատմել է, որ մյուս հարազատների հետ շփվում է նամակների ու տեսազանգերի միջոցով

Մեկնաբանություններ