Լրահոս

Քիմ Քարդաշյանը ցույց է տվել իր շքեղ առանձնատունը և պատմել՝ ինչու երբեք չի լողացել իրենց հսկա լողավազանում (լուսանկարներ)

Քիմ Քարդաշյանը ցույց է տվել իր շքեղ առանձնատունը և պատմել՝ ինչու  երբեք չի լողացել իրենց հսկա լողավազանում (լուսանկարներ)

Քիմ Քարդաշյանի շքեղ առանձնատունը հայտնվել է հեղինակավոր Architectural Digest ամսագրի շապիկին։ Քիմը վաղուց էր երազում, որ իր առանձնատունը հայտնվի այս ամսագրում և նպատակասլաց գնում էր այդ ուղղությամբ։ 2013 թվականին Քանյե և Քիմ Քարդաշյան Վեսթը   20 մլն դոլարով  ձեռք  են բերել ներկայիս տունը, իսկ որպես դիզայներ հրավիրել էին Աքսել Վերվուրդտին Բելգիայից։ Կապիտալ վերանորոգումը ընդհանուր առմամբ կազմել է 60 մլն դոլար։

Ռեալիթի շոույի աստղը իր առանձնատունը  հիմնականում բաց տոների մեջ է վերանորոգել։ Տանն ամեն ինչ հիմնականում սպիտակ և մոխրագույն երանգների մեջ է։ Բացառություն է թերևս միայն նրա մեծ դստեր՝  6-ամյա Նորթի ննջասենյակը, որը վարդագույն է՝ դեկորատիվ մեծ թիթեռը պատին։

Քիմը նաև պատմել է, որ երբեք չի լողացել տան ետնամասում գտնվող հսկա լողավազանում։ Այն հիմնականում նախատեսված է երեխաների համար։ Եվ տարվա ցանկացած եղանակին լողավազանի ջուրը այն ջերմաստիճանի վրա է, որ հնարավոր լինի երեխաների համար լողալ այնտեղ։


 


 


 


 

Մեկնաբանություններ