Լրահոս

Քիմ Քարդաշյանը գայթակղիչ լուսանկար է հրապարակել, չնայած ամուսինն արգելել է

Քիմ Քարդաշյանը գայթակղիչ լուսանկար է հրապարակել, չնայած ամուսինն արգելել է

Իրապատում-շոուի աստղ Քիմ Քարդաշյանն Instagram-յան էջում գայթակղիչ լուսանկար է հրապարակել, թեեւ նրա ամուսինը՝ Քանյե Ուեսթը, արգելում է դա անել։

«Քարդաշյանների ընտանիք» իրապատում-շոուի աստղը պրովոկացիոն կադրով հայտնել է իր բյութի ապրանքանիշի նոր հավաքածուի թողարկման մասին։ Քարդաշյանը լուսանկարում պատկերված է ամբողջությամբ մերկ՝ թութակն ուսին։ Աստղը կուրծքը ծածկել է սպիտակ ծաղիկներից պատրաստված վզնոցով:

«Տրոպիկական մոտիվներ։ Ես KKW Beauty-ի՝ 90-ականների ոճով հավաքածուի ապրանքներն եմ կրում»,- հայտնել է Քանյե Ուեսթի կինը։

 Լուսանկարը հիացրել է մոդելի երկրպագուներին։ Հատկապես բուռն են արձագանքել տղամարդ հետեւորդները։ «Քանյեն թո՞ւյլ է տվել», «Կուզեի Քանյեն լինել», «Ինձ համար դու իդեալական ես», «Կին-երազանք», «Եթե դու ամուսնացած չլիներ, ես քեզ առաջարկություն կանեի», «Շքեղ, անկրկնելի», «Հրաշալիորեն լավիկը»,- գրել են երկրպագուները։


 

Մեկնաբանություններ