Լրահոս

Քիմ Քարդաշյանը հայկական ծաղիկներով օծանելիք է պատրաստվում թողարկել

Քիմ Քարդաշյանը հայկական ծաղիկներով օծանելիք է պատրաստվում թողարկել

«Հայաստանից հետ եմ գնալու  նոր գաղափարներով. ունեմ 4 գաղափար ու դրա համար շատ ուրախ եմ: Ես սիրում եմ ճամփորդել ու շատ մտքեր են առաջ գալիս ճամփորդելիս»,- այս մասին այսօր հայտարարեց Քիմ Քարդաշյանը՝ Երևանում անցկացվող Տեղեկատվական տեխնոլոգիների համաշխարհային համաժողովում՝ WCIT 20219:

Հայաստանում Քիմի մոտ ծագած մտքերից, ինչպես նա նշեց, օծանելիքի ստեղծումն է:

«Չեմ ուզում շատ բան ասել, բայց այն լինելու է գեղեցկության բնագավառում հսկայական մի բան, հսկայական գաղափար, որ չեն արել նախկինում: Ինձ ոգեշնչել է երեկ Հայաստանի փողոցներով մեքենայով անցնելը: Մտածում եմ օծանելիքի մասին, որը պատրաստված կլինի հայկական ծաղիկներից»,-ասաց Քիմ Քարդաշյանը:

Հարցին, թե ինչ է զգում Քիմը հայ լինելով ու նաև Հայաստանում տեխնոլոգիական կոնֆերանսի մասնակցելով, Քիմն ասաց, որ չէր կարող ավելի հպարտ լինել:

Մեկնաբանություններ