Լրահոս

«Քոռանավիրուսը». արցախցի հաղորդավարուհու ապշեցնող տեսանյութը

«Քոռանավիրուսը». արցախցի հաղորդավարուհու ապշեցնող տեսանյութը

Արցախի հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհի, Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարության մամուլի խոսնակ Ծովինար Բարխուդարյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել.
 

 Ծովինար Բարխուդարյանը մարտահրավեր է նետել լրագրողական աշխարհին՝ շուտասելուկային իր ապշեցնող հմտությամբ։

Նա որոշել է «լույսի արագությամբ» արտասանել Վաչագան Սարգսյանի հեղիանակած «Կորոնավիրուս-Քոռանավիրուսը» շուտասելուկը։ 50 վայրկյանի ընթացքում հաղորդավարուհին անհաշվելի թվով բառեր է արտասանում ու դա անում է առանց սխալվելու

«Երբեմն նկատողություն եմ ստանում, հիմնականում մեր տատիկներից ու պապիկներից, որ «Լուրերը» շաաատ արագ եմ կարդում: Սիրելիներս, բա, որ սա լսեիք»,- տեսանյութի նկարագրությունում գրել է նա։

 

Մեկնաբանություններ