Լրահոս

Քունջութ. ովքեր պետք է պարտադիր քունջութ օգտագործեն

Քունջութ. ովքեր պետք է պարտադիր քունջութ օգտագործեն

Քունջութի սերմերը հարուստ են բուսական ճարպերով, վիտամիններով, օրգանական թթուներով ու հանքանյութերով։ Պարունակում են վիտամին А, С, Е , ինչպես նաև В խմբի վիտամիններ, հանքանյութերից՝ մագնիում, ցինկ, ֆոսֆոր, երկաթ և մեծ քանակությամբ կալցիում։ 100 գրամ քունջութը լրացնում է կալցիումի օրական պահանջը (783 մգ ):

Օգտակար հատկությունները

Հումակերներին և բուսակերներին խորհուրդ է տրվում օրական 25-30 գր քունջութ ուտել կամ այն փոխարինել մեկ ճաշի գդալ քունջութի ձեթով։

Այն օգնում է նվազեցնել խոլեստերինի մակարդակը, կանխել աթերոսկլերոզը և թրոմբների առաջացումը։ Քունջութի սերմերն օգտագործում են այնպիսի հիվանդությունների բուժման և կանխարգելման համար, ինչպիսիք են հիպերտոնիան, թոքերի բորբոքումը, հոդերի, լյարդի, վահանաձև գեղձի և ենթաստամոքսային գեղձի բորբոքումը։

Մաստիտի առաջացման դեպքում կոշտացումների վրա քունջութի ձեթով թաթախված թանզիֆ են դնում կամ էլ նույնը սարքում են աղացած քունջութի սերմերից։

Ուժեղ աֆրոդիզիակ է և ուժեղացնում է սեռական հակումը։ Ունի հակաօքսիդանտ ազդեցություն և օգնում է հազի ու հարբուխի ժամանակ։

Վնասակար հատկությունները

Հղի կանայք պետք է զգուշությամբ օգտագործեն քունջութը, քանի որ այն չարաշահելու դեպքում կարող է վիժման վտանգ առաջանալ կամ էլ հնարավոր է, որերեխան ծնվի հիպերկալցինեմիայով։ Բարձր թթվայնությամբ ուղեկցվող ստամոքսաղիքային տրակտի հիվանդություններ ունեցողներին խորհուրդ չի տրվում քունջութ օգտագործել, քանի որ այն գրգռում է լորձաթաղանթը։

Հակացուցված է արյան բարձր մակարդելիություն, միզաքարային և երիկամների հիվանդություններ ունեցող մարդկանց։

Մեկնաբանություններ