Լրահոս

«Քթներդ չխցկեք այստեղ». «Արմնյուզ»-ի մեկնաբանը արաբերենով դիմել է Ադրբեջանի կողմից կռվող վարձկաններին (Տեսանյութ)

«Քթներդ չխցկեք այստեղ». «Արմնյուզ»-ի մեկնաբանը արաբերենով դիմել է Ադրբեջանի կողմից կռվող վարձկաններին (Տեսանյութ)

«Քթներդ չխցկեք այստեղ, հայկական բանակը ոչ ոքի չի խնայում։ Ղարաբաղն այս օրերին հավաքական գերեզմանատուն է բոլոր այն ադրբեջանցիների և վարձկանների համար, որոնք փորձում են պղծել հայի սրբազան հողը։ Հավատացե՛ք, հայկական բանակը դաժան է մարտի դաշտում, չի խնայում ոչ մեկի։ Կրակի հետ խաղ մի արեք, հրո ճարակ եք դառնալու․․․», - արաբերենով դիմելով Ադրբեջանի կողմից հայկական զինված ուժերի դեմ կռվող վարձկաններին ասել է «Արմնյուզ» հեռուստաընկերության մեկնաբան Աբրահամ Գասպարյանը։

Նա նշել է, որ արաբ վարձկանները կռվելով Հայաստանի և Արցախի դեմ գործակցում են Թուրքիայի հետ, որն արաբական և իսլամական բոլոր բարեկամ երկրներում ստեղծված ներքին ատելության ու անկայունության պատճառն է։ «Դուք գործակցում եք այն Թուրքիան, որի պատմությունը թաթախված է հայ և արաբ եղբայրական ժողովուրդների անմեղ զոհերի արյամբ, այն Թուրքիան, որը չի զսպել իր գաղութատիրական ախորժակն ու նեոօսմանական զավթողական քաղաքականությունը հարևան երկրներում՝ Սիրիայում, Իրաքում, Լիբանանում, Էմիրություններում, Եգիպտոսում, նույնիսկ՝ Սաուդյան Արաբիայում»։

Նույն ուղերձում դիմելով իսլամադավ արաբ ժողովրդին և լրագրողներին՝ Աբրահամ Գասպարյանն ասել է. «Բոլորիս պարտքն է կասեցնել Թուրքիայի ֆաշիստական քաղաքականությունը Ղարաբաղի սահմանին, որովհետև Թուրքիան Ադրբեջանին դարձրել է ձեռքի խաղալիք և իր թշնամական քաղաքականությամբ սպանում է հայ խաղաղ բնակիչների Լեռնային Ղարաբաղում։ Կոչ եմ անում արաբական աշխարհին՝ օվկիանոսից մինչև Ծոցի երկրներ, հորդորում եմ իմ գործընկեր լրագրողներին, որոնք այս օրերին օբյեկտիվ, արհեստավարժ և հավաստի տեղեկություններ են փորձում հայթայթել ու փոխանցել լսարանին․․․մի՛ աջակցեք օսմանյան փադիշահ Էրդողանին, մի հավատացեք ադրբեջանական ստահոդ լրատվությանը, որի միջոցով նախագահ Ալիևն իր հոգևոր հոր՝ Էրդողանի հետ փորձում է ձեզ մոլորեցնել և խաբկանքի ծուղակը գցել։ Սա կրոնների պատերազմ չէ, այլ ինքնության պահպանման ու քաղաքակրթության հավերժացման պատերազմ, այնպես ինչպես պաղեստինցի քաջարի ժողովրդի պայքարն իր ինքնորոշման իրավունքի իրացման ճանապարհին։ Սա պատերազմ է, որտեղ հայկական ինքնատիպ քաղաքակրթությունը հաղթելու է Կարմիր սուլթանին, որը ոչ մի առնչություն չունի ոչ Իսլամի, ոչ մարդկության, ոչ էլ պատվի հետ։ Աստված մեզ հետ է, իրավունքը մերն է և հաղթանակ Ղարաբաղին»։

facebook sharing button

Մեկնաբանություններ